Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) եւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի կնքումը կարեւոր հիմք կհանդիսանա տնտեսական կապերի զարգացման համար, անհրաժեշտ փաստաթղթերի համաձայնեցումն արդեն ընթանում է։Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄԷ ԱԳ նախարար շեյխ Աբդուլլահ բեն Զայեդ Ալ Նահյանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։«Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ ԱՄԷ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքումը կարեւոր դեր կունենա տնտեսական կապերի զարգացման համար։ Մենք ակտիվորեն աջակցում ենք այդ աշխատանքին, եւ անհրաժեշտ փաստաթղթերն արդեն համաձայնեցվում են»,- Լավրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: 17.02.2022 | 13:04 Էմիրությունները մտադիր են խորացնել եւ պաշտոնականացնել գործակցությունն ԵԱՏՄ-ի հետ Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազյեւի եւ Ռուսաստանում ԱՄԷ-ի դեսպան Մոհամմադ Ահմադ Ալջաբերի հանդիպմանը քննարկվել էին ԵԱՏՄ-ի եւ ԱՄԷ-ի միջեւ փոխգործակցության հեռանկարները: Նշվել էր, որ ԵԱՏՄ պետությունների ապրանքաշրջանառությունը ԱՄԷ-ի հետ 2021 թվականին հասել է ռեկորդային մակարդակի եւ կազմել $5,4 միլիարդ: 2021թ. նոյեմբերին ԵՏՀ-ն դիմում էր ստացել ԱՄԷ-ից, որում նշվում էր ազատ առեւտրի մասին համապարփակ համաձայնագիր կնքելու հետաքրքրվածությունը։ Հաշվի առնելով ԱՄԷ-ի դիմումը՝ ընդլայնել եւ խորացնել առեւտրատնտեսական համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ, այս տարի նախատեսվում է ԵՏՀ պատվիրակության այցն այդ երկիր։ Կողմերը քննարկել էին 11-րդ ամենամյա ներդրումային համաժողովի աշխատանքներին ԵՏՀ մասնակցության գործնական հարցերը: Համաժողովը նախատեսված է 2022 թվականի մարտի 29-31-ը Դուբայում: Tweet Դիտում՝ 5424