Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազյեւի եւ Ռուսաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեսպան Մոհամմադ Ահմադ Ալջաբերի հանդիպումը։Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) եւ ԱՄԷ-ի միջեւ փոխգործակցության հեռանկարները: Նշվել է, որ ԵԱՏՄ պետությունների ապրանքաշրջանառությունը ԱՄԷ-ի հետ 2021 թվականին հասել է ռեկորդային մակարդակի եւ կազմել $5,4 միլիարդ: 2021թ. նոյեմբերին ԵՏՀ-ն դիմում էր ստացել ԱՄԷ-ից, որում նշվում էր ազատ առեւտրի մասին համապարփակ համաձայնագիր կնքելու հետաքրքրվածությունը։ Այդ դիմումը ներկայումս ուսումնասիրվում է սահմանված կարգով։Հաշվի առնելով ԱՄԷ-ի դիմումը՝ ընդլայնել եւ խորացնել առեւտրատնտեսական համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ, այս տարի նախատեսվում է ԵՏՀ պատվիրակության այցն այդ երկիր։ Սերգեյ Գլազյեւը եւ Մոհամմադ Ահմադ Ալջաբերը քննարկել են 11-րդ ամենամյա ներդրումային համաժողովի աշխատանքներին ԵՏՀ մասնակցության գործնական հարցերը: Համաժողովը կանցկացվի 2022 թվականի մարտի 29-31-ը Դուբայում:Հանձնաժողովի ներկայացուցիչներն առաջարկել են դիտարկել ԵՏՀ-ի եւ ԱՄԷ-ի կառավարության միջեւ փոխըմբռնման հուշագրի կնքման հնարավորությունը։ Լուսանկարը՝ eec.eaeunion.org «Հուշագրի կնքումը հնարավորություն կտա համակարգել համագործակցությունը՝ ԵԱՏՄ անդամ պետությունների եւ ԱՄԷ-ի միջեւ առեւտրատնտեսական փոխգործակցության համար լրացուցիչ ենթակառուցվածք ստեղծելու միջոցով։ Այս փաստաթուղթը բազմակողմանի է եւ հնարավորություն է տալիս արդյունավետորեն զարգացնել համապարփակ երկխոսություն գործընկեր պետության հետ տնտեսական օրակարգի շուրջ։ Հուշագիրը նախատեսում է աշխատանքային խմբի ստեղծում՝ երկխոսության հարթակ, որը թույլ կտա ակտիվացնել շփումները փորձագիտական եւ գործարար շրջանակների միջեւ՝ համագործակցությունը զարգացնելու եւ առեւտրաշրջանառության աճը խթանելու նպատակով»,- նշել է Գլազյեւը։ԵՏՀ նախարարը հատուկ ուշադրություն է դարձրել ԵԱՏՄ-ի եւ ԱՄԷ-ի միջեւ համագործակցության ակտիվացման հարցերին, այդ թվում՝ ինտեգրացիոն ասոցիացիաների ձեւաչափով, որոնց անդամակցում է ԱՄԷ-ն։«Մեծ հետաքրքրությամբ պատրաստ ենք ուսումնասիրել Արաբական պետությունների լիգայի, Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի եւ այլ ինտեգրացիոն ասոցիացիաների ինտեգրացիոն փորձը, որոնց հեղինակավոր անդամն է ԱՄԷ-ն, ինչպես նաեւ կիսվել սեփական փորձով այս ոլորտում»,- ասել է Սերգեյ Գլազյեւը։Նա ԱՄԷ-ի կառավարական եւ գործարար շրջանակներին հրավիրել է մասնակցելու 2022 թվականի մայիսի 26-ին Բիշքեկում նախատեսված Եվրասիական տնտեսական համաժողովին։Իր հերթին, ԱՄԷ դեսպանը հաստատել է իր պետության շահագրգռվածությունը ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները պաշտոնականացնելու հարցում։ՏեղեկանքԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքաշրջանառությունն ԱՄԷ-ի հետ 2020 թվականին հասել է ռեկորդային մակարդակի՝ վերջին տասը տարիների ընթացքում՝ կազմելով $3,9 միլիարդ։ 2020 թվականին ԱՄԷ-ին բաժին է ընկել ԵԱՏՄ արտաքին առեւտրաշրջանառության 0,6%-ը։2021 թվականի հունվար-նոյեմբերին դրական դինամիկան պահպանվել է. ԵԱՏՄ-ի արտահանումն աճել է 1,8 անգամ եւ հասել $5 միլիարդի, սակայն ներմուծումը նվազել է 3,9%-ով եւ կազմել $395,4 միլիոն։ Արդյունքում՝ ապրանքաշրջանառությունն աճել է 1,7 անգամ եւ կազմել $5,4 միլիարդ։ Tweet Դիտում՝ 3300