Իրանը կարեւորում է ՌԴ-ի հետ բանկային ոլորտում խոչընդոտների վերացումը

06.04.2022 | 15:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Քազեմ Ջալալի #Իրան #Ռուսաստան #
Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ ՌԴ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու համար անհրաժեշտ է վերացնել «այն խոչընդոտները, որոնք կանգնած են մեր բանկային կապերի, ֆինանսական հարաբերությունների զարգացման ճանապարհին»։

Այս մասին նա ասել է այսօր ՌԴ Առևտրաարդյունաբերական պալատի հարթակում Ռուսաստանի և Իրանի գործարար շրջանակների հանդիպման ժամանակ։

Ջալալին նաեւ առաջարկել է «համակարգել մաքսային ծառայությունների կողմից իրականացվող գործողությունները, ավելացնել իրանական սահմանին անցակետերի թիվը»։

Ըստ դեսպանի՝ այժմ երկու երկրների միջև պոտենցիալ հնարավորությունները տնտեսությունում «լիարժեքորեն չեն օգտագործվում», չնայած 2021 թվականին առևտրաշրջանառությունն աճել է 82%-ով` կազմելով $4 միլիարդ։

Բացի այդ, Քազեմ Ջալալին անհրաժեշտ է համարել գնալ վիզաների փոխադարձ վերացման ճանապարհով՝ առնվազն բիզնեսի ներկայացուցիչների համար։ «Սա շատ կարևոր է, որպեսզի մեր գործարարները կարողանան հեշտությամբ փոխադարձ այցեր կատարել: Եվ մենք շատ ուրախ ենք, որ ՌԴ կառավարությունն ունի նույն կամքը»,- Ջալալիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Դեսպանը նաեւ ընդգծել է, որ տնտեսական համագործակցության ճանապարհին «անհրաժեշտ է կարգավորել մեր հարաբերությունները միջնորդ երկրների հետ»։
Դիտում՝ 3943
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW