Մայիսի 24-ին Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի մասնակցությամբ Վարշավայի ֆոնդային բորսայի տնօրեն Մարեկ Դիետլը եւ Հայաստանի ֆոնդային բորսայի տնօրեն Հայկ Եգանյանը նախաստորագրեցին Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի 65,03 տոկոսի ձեռքբերման մտադրությունների վերաբերյալ հուշագիրը։ Ինչպես նշել են ՀՀ կենտրոնական բանկում, հիմնական պայմանագրի ստորագրումը տեղի կունենա Հայաստանում՝ հունիս ամսվա ընթացքում։Հիշեցնենք, որ մայիսի 24 նիստի արդյունքում ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն իր համաձայնությունն էր տվել Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի ձեռքբերմանը։ 24.05.2022 | 11:55 Վարշավայի ֆոնդային բորսան ձեռք կբերի ՀՀ ֆոնդային բորսայի բաժնետոմսերի 65,03%-ը Առկա պայմանավորվածության համաձայն՝ Վարշավայի ֆոնդային բորսան (ՎՖԲ) ձեռք կբերի Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) բաժնետոմսերի 65,03 տոկոսը (967 հատ բաժնետոմս)։ ՀՀ կենտրոնական բանկը կպահպանի 25,02 տոկոս մասնակցություն, մնացած 9,95 տոկոսը ՀՖԲ սեփական բաժնետոմսերն են։Գործարքի արժեքը կկազմի շուրջ 873 մլն ՀՀ դրամ, որի մի մասը (շուրջ 499 մլն ՀՀ դրամ) կվճարվի Բաժնետոմսերի գնման համաձայնության ստորագրումից հետո, իսկ մնացած մասը՝ Բաժնետոմսերի գնման համաձայնությամբ նախատեսված գործընթացների ավարտից հետո։Նշենք, որ նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվում է Շվեյցարիայում՝ Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Համաժողովի շրջանակում նախատեսված են նախագահի մի շարք երկկողմ եւ բազմակողմ հանդիպումներ այլ պետությունների ղեկավարների, միջազգային կառույցների եւ բիզնես ընկերությունների ներկայացուցիչների հետ: Դավոսյան հանդիպման օրակարգն է «Պատմությունը շրջադարձային պահին. պետական քաղաքականություն եւ բիզնես ռազմավարություններ»: Tweet Դիտում՝ 18787