«Մեծ յոթնյակ»-ը $18,4 մլրդ-ի ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
20.05.2022 | 11:28 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ruptly.tv

G7-ի ֆինանսների նախարարները եւ կենտրոնական բանկերի ղեկավարները հայտարարել են, որ պատրաստ են աջակցել Կիեւին Ռուսաստանի հետ պատերազմի ողջ ընթացքում եւ, անհրաժեշտության դեպքում, անել ավելին:
«2022 թվականին մենք մոբիլիզացրել ենք $18,4 միլիարդ բյուջետային աջակցություն, ներառյալ՝ $9,2 միլիարդ վերջերս ստանձնած պարտավորությունները»,- ասված է կոմյունիկեի նախագծում։
Փաստաթղթում «Մեծ յոթնյակ»-ը ողջունել է Եվրահանձնաժողովի առաջարկը՝ Ուկրաինային տրամադրել €9 միլիարդի վարկ եւ նշել, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն ու Միջազգային ֆինանսական կորպորացիան նախատեսել են $3,4 միլիարդի աջակցություն: «Այնուամենայնիվ պարզ չէ՝ այդ միջոցները եղել են $18,4 միլիարդի մաս, թե՞ առանձին ֆինանսավորում»,- նշել է Reuters-ը։
Ավելի վաղ Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները հայտարարել էր, որ Գերմանիան €1 միլիարդ կտրամադրի Ուկրաինային, իսկ Ճապոնիան խոստացել է կրկնապատկել իր օգնությունն Ուկրաինային մինչեւ $600 միլիոն՝ օգնելու երկրին բավարարել իր կարճաժամկետ կարիքները:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հավանություն էր տվել Ուկրաինային $40 միլիարդի չափով լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին օրինագծին։ Նախաձեռնությանը կողմ է քվեարկել Սենատի 86 ներկայացուցիչ, դեմ՝ 11 սենատոր, այժմ Կոնգրեսի նախաձեռնությունը պետք է հաստատի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Դրանով նախատեսվում է միջոցներ հատկացնել Կիեւին ռազմական, տնտեսական եւ մարդասիրական օգնության համար։
Վերջին լուրեր
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: