Ռուսաստանյան արժույթը ներկայումս մոտ է 65 ռուբլու մեկ դոլարի դիմաց, ինչն արդեն իսկ խնդիրներ է ստեղծում Ռուսաստանի տնտեսության համար, քանի որ կողմնորոշումը դեպի արտահանում ենթադրում է բավականին թույլ ռուբլի՝ առեւտրային հաշվեկշիռը պահպանելու համար։Այս մասին Prime գործակալությանն ասել է «Ֆինամ» ֆինանսական խմբի վերլուծաբան Անդրեյ Մասլովը։ Նա պարզաբանել է, որ, չնայած ՌԴ ԿԲ-ի՝ տոկոսադրույքի մինչեւ 14% իջեցմանը, ռուբլին շարունակել է արժեւորվել, քանի որ առեւտրային հաշվեկշռի սալդոն խեղաթյուրվել է ներմուծման կտրուկ կրճատման պատճառով:«Պետք է նաեւ հասկանալ, որ ռուբլին, փաստորեն, դադարել է լինել «ազատ փոխարկելի արժույթ», քանի որ օտարերկրյա ներդրողներին արգելվել է առուվաճառքը, իսկ Ռուսաստանի Կենտրոնական բանկը խստորեն կարգավորում է արժույթի արտահոսքը երկրից»,- ասել է Մասլովը: 12.05.2022 | 13:08 Bloomberg. Տարեսկզբից ռուբլին դարձել է աշխարհի լավագույն արժույթը Այնուամենայնիվ, «60 ռուբլու» հեռանկարը վերլուծաբանը քիչ հավանական է համարել։ «Այս դեպքում ռուսաստանյան բյուջեն «կպատռվի» եւ դեֆիցիտ կառաջանա։ Ամենահավանական օպտիմալ փոխարժեքը դեռեւս 80 ռուբլին է մեկ դոլարի դիմաց եւ, ինչպես ցույց տվեցին Ռուսաստանի բանկի վերջին գործողությունները, կարգավորիչը փորձում է թուլացնել ռուբլին՝ իջեցնելով տոկոսադրույքը եւ մի փոքր թուլացնելով սահմանափակումները»,- նշել է Մասլովը:Պետք է սպասել նաեւ Ռուսաստանի Կենտրոնական բանկի կողմից սահմանափակումների ավելի լուրջ թուլացում՝ ռուբլու ամրապնդումը կանխելու համար, հավելել է վերլուծաբանը։ Tweet Դիտում՝ 25133