Bloomberg. Տարեսկզբից ռուբլին դարձել է աշխարհի լավագույն արժույթը

12.05.2022 | 13:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Bloomberg #ռուբլի

Ռուսաստանյան ռուբլին տարեսկզբից դարձել է համաշխարհային լավագույն արժույթը՝ վարկանիշում առաջ անցնելով բրազիլական ռեալից։ ՏԱՍՍ-ի  փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտնել է Bloomberg-ը։

«Կապիտալի շարժի նկատմամբ Ռուսաստանի կողմից ներդրված վերահսկողության միջոցները ռուբլին դարձրեցին ընթացիկ տարվա համաշխարհային լավագույն արժույթը: Այս ժամանակաշրջանի սկզբից ռուբլին դոլարի նկատմամբ աճել է 11%-ով՝ բրազիլական ռեալի 9%-ի դիմաց։ Այսպիսով, ռուբլին դարձել է առաջատար 31 հիմնական արժույթներից, որոնց հետեւում է Bloomberg-ը»,- ասված է հրապարակման մեջ։

Bloomberg-ն ընդգծել է, որ ՌԴ ազգային արժույթի ամրապնդումը հնարավոր է դարձել կառավարության կողմից ձեռնարկված մի շարք միջոցների շնորհիվ. Ռուսաստանը ներդրել է վերահսկողություն կապիտալի շարժի նկատմամբ, արտահանողներին պարտավորեցրել է արտարժույթ վաճառել եւ ոչ բարեկամական երկրներ գազի արտահանման դիմաց վճարումները դարձրել ռուբլով։ Միաժամանակ, որոշ փորձագետներ, որոնց վկայակոչում է Bloomberg-ը, վստահ չեն ռուբլու ամրապնդման արժանահավատություն մեջ, եւ որ դրա բորսայական արժեքը համապատասխանում է իրականին։



Սակայն, ինչպես նշել է գործակալությունը, ուշագրավ է ռուբլու ամրապնդումը հատուկ ռազմական գործողության ֆոնին, քանի որ մի շարք այլ երկրներ, որոնք նույնպես փորձել են վերահսկել կապիտալի շարժը, նման արդյունքի չեն հասել։ «Այսպես, թուրքական լիրան եւ արգենտինական պեսոն դեռեւս չեն կարողանում վերականգնվել անկումից»,- ընդգծել է Bloomberg-ը:

Դիտում՝ 5544
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW