Այս շաբաթ ՌԴ արժույթն ավելի քան երկու տարվա ընթացքում առաջին անգամ ամրապնդվեց մեկ դոլարի դիմաց 66 ռուբլուց ցածր մակարդակում՝ չնայած Ռուսաստանի դեմ նոր կոշտ պատժամիջոցների եւ արտարժութային վերահսկողության թուլացման սպասումներին։ Սակայն ուրբաթ օրը, առանց որեւէ ակնհայտ պատճառի, ռուբլին կտրուկ թուլացրեց իր դիրքերը եւ շաբաթն ավարտեց մեկ դոլարի դիմաց 69,3 ռուբլի ցուցանիշով։ Որո՞նք են ռուսաստանյան արժույթի նման թռիչքաձեւ ցուցանիշների պատճառները եւ ի՞նչ սպասել դրանից։ Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը ներկայացրել է փորձագետների պարզաբանումներն ու կանխատեսումները։ Թռիչք երկար հանգստյան օրերից առաջՇաբաթվա ընթացքում ռուբլին առաջին անգամ 2020 թվականի մարտից, այսինքն՝ համավարակի սկզբից ի վեր, ամրապնդվեց մինչեւ 65,3 ռուբլի մեկ դոլարի դիմաց։ ՌԴ արժույթի դինամիկայի վրա, որը վերջին ամիսներին չի կրել կապիտալի շուկայի գործոնների ազդեցությունը, չի անդրադարձել ոչ եվրոպական կոշտ պատժամիջոցների նոր փաթեթի քննարկումը, ոչ էլ արտահանողների համար արդեն ներդրված արժութային մեղմացումները։ Այդուհանդերձ, ուրբաթ օրը՝ մայիսի 6-ին, ռուբլին շարժվեց դեպի նկատելի անկում։ Երեք ժամում դոլարը 66 ռուբլուց թանկացավ մինչեւ 69 ռուբլի։ Առավելագույն մակարդակում փոխարժեքը հասնում էր 69,5 ռուբլու։Հիմնական գործոնը, որն այժմ որոշում է ՌԴ արժույթի փոխարժեքը, առեւտրային հոսքերն են, նշել է «Ռենեսանս կապիտալ»-ի Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների գծով տնտեսագետ Սոֆյա Դոնեցը: Դրանց բնորոշ է սեզոնայնությունը․ ամսվա վերջում արտահանողները վաճառում են արտարժութային եկամուտը, վճարում հարկերը, եւ ռուբլին ուժեղանում է։ Այնուհետեւ այդ դրամական մուտքերի ազդեցությունը թուլանում է, ինչը հանգեցնում է ռուբլու արժեզրկման։ «Այժմ մինչեւ հաջորդ հարկային շրջանը ռուբլին կլինի մի փոքր ավելի թույլ եւ նկատելիորեն ավելի անկայուն։ Ճիշտ այնպես, ինչպես ապրիլին էր»,- ասել է տնտեսագետը։ Նա ընդգծում է, որ «փոխարժեքի 2 ռուբլու թռիչքներն այլեւս ծայրահեղ չեն թվում»՝ առեւտրային ցածր շրջանառության պատճառով։ Դոնեցը հնարավոր է համարում, որ հաճախորդների կողմից արտարժույթի նկատմամբ պահանջարկը նույնպես կարող էր աճել, ինչը պայմանավորված է ռուբլու ամրապնդմամբ։«Գազպրոմբանկ Private Banking»-ի կառավարիչ տնօրեն Եգոր Սուսինի խոսքով՝ իրավիճակը պայմանավորված է «բարակ շուկայով»՝ մի իրավիճակով, երբ շուկայում քիչ վաճառողներ եւ գնորդներ կան, իսկ առեւտրի ծավալը փոքր է: «Տոներից առաջ շուկան «բարակ» է, ուստի նույնիսկ որոշ լոկալ գործարքներ կարող են հանգեցնել նման տատանողականության»,- ասել է Սուսինը:Նախատոնական օրը «բարակ շուկայում» փոխարժեքի կտրուկ շարժը սպասելի էր, համաձայնվում է «БКС Мир инвестиций» ընկերության արժեթղթերի շուկայի փորձագետ Եվգենի Միրոնյուկը։ «Անհնար է միանշանակ ասել, թե ինչն է առաջացրել շարժը. հնարավոր է՝ դա շուկայի խոշոր մասնակիցների գործողություններն են կամ, ընդհակառակը, արտահանողների կողմից առեւտրային ակտիվության բացակայությունը»,- նշել է Միրոնյուկը:Նրա կարծիքով՝ ռուբլու թուլացման շուկայական գործոնը կարող էին հանդիսանալ արտարժույթի վերահսկողության մեղմացման սպասումները, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի առաջարկը՝ չեղարկել արտարժութային եկամուտի պարտադիր վաճառքը ոչ հումքային արտահանողների համար եւ մինչեւ 50% իջեցնել վաճառքի ծավալը հումքային ապրանքներ արտահանողների համար: 07.05.2022 | 15:07 Ինչու է ամրապնդվում ռուբլին․ փորձագետները պարզաբանումներ են ներկայացրել Ձեռակերտ ամրապնդումՌուբլու փոխարժեքի հետ կապված ներկայիս իրավիճակը պատժամիջոցների եւ Ռուսաստանի իշխանությունների կողմից սահմանափակումների համակցության արդյունք է, կարծում է «ПФ Капитал» ընկերության գլխավոր տնտեսագետ Եվգենի Նադորշինը։Խնդիրներից մեկն օտարերկրյա գործընկերների հետ կապված դժվարությունն էր. արտասահմանյան բանկերը փակում են ռուսաստանյան հաճախորդների հաշիվները եւ չեն բացում նորերը: Հետեւաբար, արտարժույթի արտասահման դուրսբերումն ավելի դժվար է դառնում, ինչը հանգեցնում է դրա նկատմամբ պահանջարկի նվազմանը։Նաեւ արտարժույթի պահանջարկը նվազում է դրա հետ կապված սահմանափակումներով, ավելացնում է Նադորշինը։ Խոսքն այն մասին է, որ հնարավոր է կանխիկացնել միայն մինչեւ $10 000 եւ միայն մինչեւ մարտի 9-ը բացված հին արտարժութային հաշվից։ Կանխիկ արտարժույթի գնման համար գործում է իր փոխարժեքը, որը թեեւ շարժվում է պաշտոնական փոխարժեքին համահունչ, սակայն շատ է տարբերվում դրանից։ Բրոքերային հաշվից կանխիկացում հնարավոր չէ անել։ Մեկ այլ գործոն, որը նվազեցրեց արտարժույթի նկատմամբ պահանջարկը, ընկերությունների համար օտարերկրյա պարտատերերին պարտքերը ռուբլով վճարելու թույլտվությունն էր։ Այս պատկերին էլ գումարվում է ներմուծման անկումը։ «Սա ստեղծում է մի իրավիճակ, երբ առաջարկի առումով գերակշռում են արտահանողները, ճնշում են գործադրում փոխարժեքի վրա, իսկ սպեկուլյանտները, պարտապանները եւ ներմուծողները չեն ձեւավորում արտարժույթի բավարար պահանջարկ։ Ահա այսպիսի ձեռակերտ պատկեր՝ կապված պատժամիջոցների եւ ռուսաստանյան իշխանությունների գործողությունների հետ»,- պարզաբանում է Նադորշինը։Ռուբլու փոխարժեքն այժմ որոշվում է առեւտրային գործարքներով եւ ընթացիկ հաշվի դրամական մուտքերով, նշում է Սոֆյա Դոնեցը «Ռենեսանս կապիտալ»-ից։ «Եվ այն կարող է բարձր մնալ, նույնիսկ եթե մենք տեսնենք արտահանման ծավալների իրական արտահայտությամբ 20-ից ավել տոկոսով անկում»,- ասել է տնտեսագետը:Նրա խոսքով՝ պատժամիջոցների ամենաէական ազդեցությունը կզգացվի 2023 թվականին, եւ այդ ժամանակ դոլարը կարող է վերադառնալ 90-100 ռուբլու մակարդակին, սակայն առաջիկա երկու ամիսների ընթացքում ռուբլին ամուր կմնա։ Փոխարժեքի ստորին սահմանը կարող է անցնել 60-65 ռուբլու մակարդակով, դժվար թե այն ավելի ցածր իջնի, կարծում է Դոնեցը։Այս գնահատականի հետ համաձայն է «Локо-инвест» ընկերության ներդրումային գծով տնօրեն Դմիտրի Պոլեւոյը։ Նրա խոսքով՝ կարճաժամկետ հեռանկարում Կենտրոնական բանկի կողմից արտարժութային հնարավոր մեղմացումների դեպքում փոխարժեքը կարող է լինել 60 ռուբլու մակարդակում եւ մի փոքր ավելի ցածր: «Իսկ հետագայում կախված կլինի նրանից՝ որքանով արագ կվերականգնվի ներմուծումը, որքանով արագ բիզնեսը կվերակողմնորոշվի դեպի այլ մատակարարներ։ Այս առումով երկրորդ կիսամյակում ռուբլին այս միջակայքում դժվար թե վաճառվի»,- ասել է Պոլեւոյը։Մայիսին ՌԴ արժույթը դոլարի նկատմամբ կարող է ամրապնդվել մինչեւ 60 ռուբլի եւ նույնիսկ ավելի ցածր, կանխատեսում է SberCIB Investment Research-ի արժույթների եւ տոկոսադրույքների շուկաների ստրատեգ Յուրի Պոպովը. արտահանողները կշարունակեն ակտիվորեն վաճառել արտարժույթը հարկային վճարումների համար: Նա նշում է, որ այժմ ռուբլու ամրապնդումն անհրաժեշտ է ներմուծումն ավելացնելու եւ արտահանումը հավասարակշռելու համար։ Արտահանումը, որն այժմ կազմում է մոտ $40 միլիարդ, 75%-ով հավասարակշռելու համար (մնացած 25%-ը կկազմի կապիտալի արտահոսքը) ներմուծման ծավալը պետք է աճի մեկուկես անգամ՝ ամսական մոտ $20 միլիարդից մինչեւ $30 միլիարդ, նշել է Պոպովը։ Նրա խոսքով՝ դա հնարավոր է, եթե ռուբլին ամրապնդվի մեկ դոլարի դիմաց միջինում մինչեւ 60 ռուբլի մակարդակում: Երկրորդ եռամսյակից Պոպովն ակնկալում է, որ ռուբլին կթուլանա՝ կապված ներմուծման աճի եւ արտահանման նվազման հետ, եւ մինչեւ տարեվերջ կկազմի 75 ռուբլի մեկ դոլարի դիմաց։ Tweet Դիտում՝ 11131