Ներկայացվել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 6-րդ փաթեթի բովանդակությունը
04.05.2022 | 12:52 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ s15.stc

Նրա խոսքով՝ ԵՄ-ն մտադիր է կես տարվա ընթացքում հրաժարվել ռուսաստանյան հում նավթի մատակարարումներից, իսկ մինչեւ 2022 թվականի ավարտը՝ վերամշակված նավթի ներմուծումից։
Բացի այդ, ԵՀ ղեկավարի փոխանցմամբ՝ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը նախատեսում է.
- Ռուսաստանի բարձրաստիճան զինվորականների եւ «ռազմական հանցագործություններ կատարած» այլ անձանց նկատմամբ սահմանափակումներ,
- «Սբերբանկ»-ի եւ մի շարք այլ խոշոր ռուսաստանյան բանկերի անջատում SWIFT միջազգային համակարգից, ինչն, ըստ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, «կամրապնդի ռուսաստանյան ֆինանսական հատվածի մեկուսացումը գլոբալ համակարգից»,
- Եվրամիությունում ռուսաստանյան երեք խոշոր պետական ալիքների հեռարձակման արգելք:
Փետրվարի վերջից Եվրամիությունը պատժամիջոցների հինգ փաթեթ է սահմանել Ռուսաստանի դեմ եւ պատրաստում է վեցերորդը։ Միջոցները պետք է հաստատվեն ԵՄ Խորհրդի կողմից։ Խորհրդի մոտակա նիստերը տեղի կունենան մայիսի 10-ին եւ 16-ին։
Ինչպես հայտնի է դարձել Politico-ին, Եվրամիությունը, բացի «Սբերբանկ»-ից, նախատեսում է SWIFT-ից անջատել «Մոսկովյան վարկային բանկ»-ը («Московский кредитный банк» (МКБ)) եւ «Ռոսսելխոզբանկ»-ը։
Վերջին լուրեր
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: