Եվրամիությունը կշարունակի անջատել ՌԴ բանկերը SWIFT-ից
03.05.2022 | 13:10 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ euneighbourseast.eu

Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով վենեսուելական VPI ալիքը։
«Կլինեն ավելի շատ ռուսաստանյան բանկեր, որոնք կանջատվեն SWIFT համակարգից։ Էներգետիկ ոլորտում մենք եւս միջոցներ ենք փնտրում, որոնք կազդեն ռուսաստանյան նավթի ներմուծման վրա»,- ասել է նա Պանամայի արտգործնախարար Էրիկա Մույնեսի հետ հանդիպման արդյունքներով։ Բորելը գտնվում էր Պանամայում պաշտոնական այցով:
Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները «կարող են համաձայնեցվել ԵՄ արտաքին հարաբերությունների Խորհրդի հաջորդ նիստում»։ Խորհրդի մոտակա նիստերը նախատեսված են մայիսի 10-ին եւ 16-ին։
«Վստահ եմ, որ գոնե նավթի ներմուծման հետ կապված համաձայնությունը հնարավոր կլինի ձեռք բերել Խորհրդի հաջորդ նիստում»,- ասել է Ժոզեպ Բորելը։
«Մարտի սկզբին ԵՄ-ն հավանություն տվեց SWIFT-ից ռուսաստանյան յոթ բանկերի՝ ՎՏԲ-ի, «Ռոսիա»-ի, «Открытие» բանկի, «Նովիկոմբանկ»-ի, «Պրոմսվյազբանկ»-ի, «Սովկոմբանկ»-ի եւ ВЭБ.РФ-ի անջատմանը: Վճարային համակարգն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է կատարել ՌԴ բանկերի դեմ սահմանված պատժամիջոցները»,- գրում է RBC-ն։
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: