«Ռուս-ուկրաինական հակամարտություն. հայացք Երեւանից»՝ «Ամբերդ»-ի նոր համարում

10.05.2022 | 14:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՊՏՀ #«Ամբերդ» #տեղեկագիր
Լույս է տեսել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) «Ամբերդ» հետազոտական կենտրոնի համանուն տեղեկագրի այս տարվա երկրորդ՝ հատուկ թողարկումը՝ «Ռուս-ուկրաինական հակամարտություն. հայացք Երեւանից» խորագրով:

Տեղեկագրի առաջին հոդվածն անդրադառնում է հակամարտության եւ արեւմտյան երկրների կողմից կիրառվող պատժամիջոցների հետեւանքով ՌԴ տնտեսական ճգնաժամի եւ ռուբլու փոխարժեքի անկման՝ ՀՀ տնտեսության վրա ազդեցություններին։ Հայկ Բեջանյանի եւ Նարեկ Կարապետյանի գնահատմամբ՝ տարվա ընթաց¬քում տնտեսական աճ ապահովելու հեռանկարը վտանգված է։

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանը եւ տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մկրտչյանը «Ռուսական ցորենի արտահանման սահմանափակումները եւ Հայաստանի «հացի խնդիրը»» հոդվածում անդրադարձել են ՀՀ պարենային անվտանգության խնդիրներին։ Դեռեւս 2021թ. հիմնական ապրանքների գների կայուն աճ էր դիտարկվել, որը հասել էր վերջին 10 տարվա առավելագույն մակարդակին։ Ներկայումս պարենային ապահովության եւ բարձր գնաճի հիմնախնդիրներին արդեն իսկ առերեսվել են աշխարհի շատ երկրներ, քանի որ հակամարտող երկու երկրներն էլ պարենային կարեւորագույն ապրանքների (ցորեն, եգիպտացորեն, բուսական յուղ եւ այլն) առաջատար արտադրողներ եւ արտահանողներ են։



2022թ.-ի ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակահատվածում ռուսաստանցիների էական հոսք կա դեպի ՀՀ։ Սա կարճաժամկետում կարող է դրականորեն ազդել մեր երկրի զբոսաշրջության ոլորտի վրա։ Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Գայանե Թովմասյանը անհրաժեշտ է համարում մշակել գրավիչ զբոսա¬շրջային փաթեթներ դեպի ՀՀ տարբեր դեստինացիաներ։

Հաշվի առնելով ՀՀ մայրաքաղաքում բնակչության եւ սոցիալ-տնտեսական կյանքի կենտրոնացման բարձր մակարդակը՝ ռուսաստանաբնակների մեծ ներհոսքը ոչ միայն կարող է սրել Երեւանում  առկա հիմնախնդիրները, այլեւ առաջացնել նորանոր  դժվարություններ ու հարցեր: Արաքսյա Բարսեղյանն իր հոդվածում բացահայտել է, թե ինչու են ռուսաստանաբնակները նախընտրում ապրել կամ գործունեություն ծավալել հենց Երեւանում եւ առաջարկել է որոշ խնդիրներից խուսափելու նպատակով նրանց հոսքն ուղղել դեպի մարզեր։

Տեղեկագրի մյուս հոդվածներն անդրադառնում են հակամարտության ազդեցու¬թյանը տրանսֆերտների, միգրացիոն հոսքերի վրա, լուսաբանվում է հակամար¬տությունը միջազգային իրավունքի լույսի ներքո եւ այլն։ Տեղեկագիրն ամբողջու¬թյամբ կարող եք ընթերցել համարի առցանց տարբերակում։
Դիտում՝ 2406
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai