Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) «Ամբերդ» հետազոտական կենտրոնի համանուն տեղեկագրի 2022 թ. առաջին համարն արդեն հասանելի է։ Գիտահանրամատչելի հանդեսն անդրադառնում է տնտեսական ամենատարբեր թեմաների, ներկայացնում փորձագիտական կարծիքներ ու վերլուծություններ։Տեղեկագրի առաջին՝ «Գնաճը՝ «ճիշտ ժամանակի՞ն»» հոդվածում ներկայացվում է չկանխատեսված գնաճի քրոնիկոնը եւ դրա արտացոլումը հայաստանյան իրականությունում։ ՀՊՏՀ ասպիրանտ, հոդվածի հեղինակ Նարեկ Կարապետյանն ընդգծում է, որ տնտեսագիտական օրինաչափություններին համապատասխան, գնաճը «ճիշտ ժամանակին» էր՝ միտված նաեւ երկրների պետական պարտքի աճի կայունացմանը։ 02.02.2022 | 09:17 Թուրքիայի կողմից շրջափակման հնարավոր վերացումը. գրավիչ թվացող օգուտի գինը Թերեւս, բոլոր քաղաքացիներին շատ հետաքրքրում է աշխատավարձերի թեման։ ՀՀ-ում գործող աշխատավարձերի վիճակը եւ միտումները ներկայացնող հոդվածում ՀՊՏՀ ասպիրանտ Գագիկ Բադադյանը հանգում է այն եզրահանգմանը, որ ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձն ունի հստակ արտահայտված աճի միտում։ Այդուհանդերձ, քաղաքացիների համար առավել կարեւոր են իրական աշխատավարձի միտումները, որ ցույց են տալիս, թե ինչպես են փոփոխվել հասարակության իրական եկամուտները՝ հաշվի առնելով անվանական աշխատավարձի գնողունակության փոփոխությունը։ Այս առումով հստակ կանխատեսումներ անելը դժվար է։ Տնտեսագիտության թեկնածու Համազասպ Գալստյանն էլ իր հոդվածում անդրադառնում է աշխարհի զարգացած քաղաքների կառավարման հայեցակարգերում ամենաարդյունավետ գործիքներից մեկի՝ արտապատվիրակման (աութսորսինգի) կիրառմանը։ Բյուջետային ծախսերի, ինչպես նաեւ բնակչությանը մատուցվող ծառայությունների արդյունավետության ուսումնասիրման հիման վրա ներկայացվում են Երեւան քաղաքի ներկայիս կառավարիչների որդեգրած վերաբերմունքն արտապատվիրակման սկզբունքի նկատմամբ։Վերջին տասը տարիների ընթացքում, բացառությամբ 2020թ., միջազգային բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում հրապարակված ՀՀ գիտական հոդվածների թիվն աճել է։ Չնայած դրան՝ աշխարհի երկրների շարքում այս առումով ՀՀ դիրքերը շարունակական ակնում են գրանցել, ինչը պայմանավորված է նշված ժամանակահատվածում համաշխարհային գիտական արդյունքի աճի ավելի բարձր տեմպերով։ ՀՊՏՀ ասպիրանտ Շուշան Մովսիսյանն ուսումնասիրել է ՀՀ գիտության ներկայիս վիճակն ու շարժընթացը, ինչպես նաեւ մատնանշել մրցունակ ուղղությունները։ Տեղեկագրի մյուս հոդվածներն անդրադառնում են կլիմայի փոփոխության ահազանգերին, ՀՀ էներգետիկ ռեսուրսների զարգացման հեռանկարներին, տնտեսագիտության մեջ ֆեմինիզմի դերին եւ այլն։ Դրանք կարող եք ամբողջությամբ ընթերցել համարի առցանց տարբերակում։Գայանե Ենոքյան Tweet Դիտում՝ 2969