IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին

08.12.2025 | 17:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #AioD #համաժողով
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի (AIoD) 10-րդ տարեդարձին նվիրված բացառիկ համաժողովին՝ «Տնօրենների խորհուրդները Հայաստանում․ մարտահրավերներ եւ հնարավորություններ», որը միավորել էր տնօրենների խորհուրդների նախագահների, ղեկավարների, միջազգային փորձագետների եւ քաղաքականություն մշակողների։

Ինչպես նշել են բանկում, AIoD-ի տասնամյա գործունեությունը կարեւոր դեր է խաղացել Հայաստանում կորպորատիվ կառավարման մշակույթի զարգացման, պատասխանատու եւ հաշվետու կառավարման գործում։ IDBank-ը, լինելով AIoD-ի ակտիվ գործընկեր եւ որակյալ կառավարման առաջամարտիկ, կարեւորում է նման հարթակների ստեղծումը, որտեղ ձեւավորվում են երկրի ապագա ինստիտուցիոնալ եւ տնտեսական լուծումները։

Համաժողովի բացմանը խոսքով հանդես եկավ Ելենա Խաչվանքյանը՝ AIoD խորհրդի նախագահ եւ IDBank-ի խորհրդի անդամ, նա նաեւ ընդգծեց բանկի եւ ինստիտուտի համագործակցության կարեւորությունը։ Նրա խոսքով՝ բանկը վերջին տարիներին մեծ ջանքեր է ներդրել իր խորհրդի եւ՛ բազմազանությունը բարելավելու, եւ՛ կորպորատիվ կառավարման պրակտիկաները ուժեղացնելու գործում․ «Բանկը խորհրդի օրակարգում ներառում է այնպիսի հարցեր, որոնք կարեւոր են ինչպես բանկի երկարաժամկետ եւ կայուն զարգացման, այնպես էլ  ռիսկերի կառավարման տեսանկյունից։ Ամուր կորպորատիվ կառավարումը նպաստում է վստահության ամրապնդմանը՝ կարգավորող մարմինների, հանրության, հաճախորդների եւ աշխատակիցների շրջանում, քանի որ խորհրդում պրոֆեսիոնալ անդամները կկարողանան բալանսավորել ռիսկերը եւ բանկն առանց մեծ խոչընդոտների՝ հաշվի առնելով շահակիցների տարբերի խմբերի շահերը, կիրագործի ռազմավարությունը։ IDBank-ը նույնպես կիսում է այն արժեքը, որ տարածում է Տնօրենների հայկական ինստիտուտը»։



Միջոցառման ընթացքում պանելային քննարկման մասնակիցները կիսվում էին փորձով ու քննարկում, թե ինչպես կարող են տնօրենների խորհուրդներն ավելի մեծ ազդեցություն ունենալ կազմակերպությունների արդյունավետության, նորարարության եւ կայունության վրա։ Մասնակիցներն ընդգծեցին, որ ռազմավարական մտածողությունը, կառավարման բարձր պատասխանատվությունը եւ բարեվարքությունը երկարաժամկետ հաջողության առանցքային պայմաններն են։

Տնօրենների հայկական ինստիտուտի տնօրեն Արմենուհի Հովակիմյանն ընդգծեց ինստիտուտի առաքելությունն ու բանկերի եւ ֆինանսական կառույցների հետ բարենպաստ համագործակցության կարեւորությունը․ «Ֆինանսական կազմակերպությունները գործ ունեն տարբեր մարդկանց ֆինանսների հետ, ինչը միշտ ռիսկային է, եւ որպեսզի ռիսկը զսպվի ու բաշխվի նաեւ կոլեգիալ որոշումներ կայացնելու ձեւով, հետեւաբար ֆինանսական համակարգն առաջինն է ներդրել եւ զարգացրել բավական լավ աշխատող խորհուրդները։ Այս միջոցառման շրջանակում մեզ միացավ նաեւ IDBank-ը, որ կորպորատիվ կառավարման մեծ ջատագովներից է»։

«IDBank-ը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում կորպորատիվ կառավարմանը, թափանցիկությանը եւ տնօրենների խորհրդի աշխատանքի շարունակական արդյունավետության բարձրացմանը՝ ունենալով նպատակ ստեղծել ավելի ուժեղ եւ մրցունակ բանկային միջավայր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 942
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW