Միջազգային հաշվարկների բանկը (BIS), SWIFT-ի, Իտալիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի կենտրոնական բանկերի հետ համատեղ, բացահայտել է ֆինանսական համակարգի առջեւ ծառացած հիմնական մարտահրավերները՝ հետքվանտային աշխարհում կայունությունն ապահովելու տեսակետից։Leap նախագծի երկրորդ փուլի շրջանակներում եվրոգոտում BIS նորարարական կենտրոնի, Իտալիայի բանկի, Ֆրանսիայի բանկի, Գերմանիայի Դաշնային բանկի, Nexi-Colt-ի եւ SWIFT-ի կողմից թեստավորվել է հետքվանտային կրիպտոգրաֆիան գործող վճարային համակարգում։BIS-ի հաղորդագրությունում նշվում է, որ ֆինանսական համակարգերը քվանտային համակարգիչների կողմից ներկայացվող պոտենցիալ սպառնալիքից պաշտպանելու համար անհրաժեշտ է նախաձեռնողական եւ համակարգված մոտեցում։Մարտահրավերները ոչ միայն տեխնիկական են, այլեւ ներառում են իրազեկության բարձրացման, ռեսուրսների բաշխման, իրավասությունների զարգացման եւ այլ խնդիրներ։Փորձարկման ընթացքում ավանդական թվային ստորագրությունները փոխարինվել են հետքվանտային կրիպտոգրաֆիայով՝ եվրոգոտու TARGET2 համակարգում իրացվելիության փոխանցումներ ուղարկելիս։ Թարմացված կրիպտոգրաֆիկ գրադարանների հետ համատեղելիությունն ապահովելու համար անհրաժեշտ էր համակարգի բազմաթիվ բաղադրիչներ թարմացնել։Բոլոր թեստային սցենարները հաջողությամբ իրականացվել են՝ ապացուցելով վճարային համակարգերը հետքվանտային կրիպտոգրաֆիայի անցնելու հնարավորությունը: Միեւնույն ժամանակ, թեստերը բացահայտել են ավանդական եւ հետքվանտային ալգորիթմների միջեւ կատարողականի զգալի տարբերություններ, ինչը վկայում է հետագա փորձարկումների անհրաժեշտության մասին: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 368