Իդրամի աշխատակիցները՝ «Օրրան» ցերեկային խնամքի կենտրոնի սաների գաղտնի Ձմեռ պապ

30.12.2025 | 13:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իդրամ #«Օրրան»

Իդրամ ընկերության աշխատակիցներն այս տարի դարձել են «Օրրան» ցերեկային խնամքի կենտրոնի շահառու ավելի քան 100 երեխայի գաղտնի Ձմեռ պապը։ 

Սիրով ու հոգատարութամբ ընտրված նվերներով ընկերության թիմը՝ տնօրեն Արսեն Քդենյանի գլխավորությամբ, այցելել է կենտրոնի գրասենյակ, հանդիպել երեխաների հետ ու վայելել տոնի ողջ հեքիաթը՝ երեխաների երգ ու պարի, գեղեցիկ ելույթների ներքո։ Երեխաներն էլ իրենց հերթին էին նվերներ պատրաստել հյուրերի համար՝ տոնածառի կավե խաղալիքներ, որոնք կհիշեցնեն լուսավոր օրվա մասին։

«Ցանկացած դեպքում, երբ որեւէ դրական բան ես փոխանցում որեւէ մեկին, արդեն ջերմ ու հաճելի զգացողություններ ես ունենում։ Բայց երբ տեսնում ես փոքրիկների, որոնք դրա կարիքն ավելի քան որեւէ մեկն ունի, հուզմունքն ու զգացմունքները կրկնապատկվում են։ Իդրամի ողջ թիմը մեծ պատրաստակամությամբ ու սիրով է միացել այս նախաձեռնությանը։ Սա ուղղակի միջոցառում չէ, այլ երկար սպասված հանդիպում։ Բալիկները մեզ դիմավորեցին այնպիսի մթնոլորտում, այնպիսի միջոցառմամբ, որ հուզմունքը, ջերմությունն ու մեծ սերն իրենց հանդեպ ամբողջությամբ պարուրել է բոլորիս»,- ասել է Իդրամ ընկերության ՄՌԿ ստորաբաժանման ղեկավար Աստղիկ Զիլֆիմյանը։

«Օրրան» երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը նշել է, որ կենտրոն հաճախող երեխաների համար ոչ միայն նվերներն են կարեւոր, այլեւ՝ այն ուշադրությունն ու ջերմությունը, որ ստացան օրվա միջոցառումից.

«Երեխաները կարիքավոր ընտանիքներից են եւ անգամ փոքրիկ նյութական նվերը նրանց մեծ ուրախություն է պատճառում։ Բայց նաեւ պետք է ասեմ, որ երեխաները շատ ուրախանում են, երբ հյուրեր են ընդունում, զգում իրենց հանդեպ ուշադրությունն ու սերը։ Շատ ենք կարեւորում այսպիսի այցերը, որովհետեւ մեր հյուրերը օրինակելի մարդիկ են եւ մենք ուզում ենք, որ մեր երեխաներն էլ սովորեն ու երբ մեծանան, իրենք էլ իրենց վրա բարեգործություն անելու պատասխանատվություն վերցնեն»։

Ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Դիտում՝ 600
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW