Յունիբանկը թողարկել է նվեր քարտեր

26.12.2025 | 16:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #նվեր քարտ
Տոներին ընդառաջ Յունիբանկը ներկայացնում է նվեր քարտ, որը հարազատներին, մտերիմներին եւ ընկերներին հաճելի անակնկալ մատուցելու հրաշալի հնարավորություն է։

Բանկից հայտնել են, որ նվեր քարտը հարմար եւ ժամանակակից նվեր է ցանկացած տոնական առիթի համար՝ Նոր տարի, ծննդյան օր, հարսանիք, հոբելյան կամ այլ նշանակալի իրադարձություն։ Այն ստացողին հնարավորություն է տալիս ինքնուրույն ընտրել իր նվերն ու ձեռք բերել հենց այն, ինչ ցանկանում է։

Նվեր քարտը կարելի է պատվիրել Յունիբանկի ցանկացած մասնաճյուղում՝ ընտրելով գումարը՝ 10 000-ից մինչեւ 300 000 ՀՀ դրամ։ Քարտով հնարավոր է վճարումներ կատարել խանութներում, ժամանցի կենտրոններում, սրճարաններում եւ ռեստորաններում, ինչպես նաեւ առցանց հարթակներում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ կանխիկացնել միջոցները։ Քարտը ստացողը կարող է օգտագործել գումարը եւ միանգամից, եւ մաս-մաս։

Նվեր քարտի գումարը օգտագործման համար հասանելի է դառնում առցանց ակտիվացումից հետո։ Դրա համար ստացողը պետք է սկանավորի քարտին կցված QR կոդը եւ լրացնի անհրաժեշտ տվյալները։

Նվեր քարտեր առաջարկելով՝ Յունիբանկը շարունակում է զարգացնել հաճախորդակենտրոն ծառայությունները՝ ուղղված հարմարավետությանը, ճկունությանը եւ ժամանակակից ֆինանսական լուծումներին:
Դիտում՝ 11974
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW