Բիբլոս Բանկ Արմենիան 7 մլն ՀՀ դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը

30.12.2025 | 10:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիբլոս Բանկ Արմենիա #Սպանդարյանի ջրանցք
Բիբլոս Բանկ Արմենիան 7 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 թվականի դրամահավաքին՝ միանալով Սյունիքի մարզի Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագրին։

Բանկի կողմից իրականացված նվիրաբերությունը կուղղվի Սպանդարյանի ջրանցքի վթարված հատվածների վերականգնմանը, ինչը հնարավորություն կտա նորոգել ոռոգման համակարգը եւ ապահովել ջրի հասանելիությունը Սյունիքի մարզի մի շարք համայնքների համար։

Սպանդարյանի ջրանցքը ներկայում մինչեւ 70% վթարված է, ինչի հետեւանքով Սյունիքի մարզի մի շարք բնակավայրեր զրկված են ոռոգման ջրից։ Ծրագրի իրականացումը նպատակ ունի ապահովել ջրային անվտանգությունը, խթանել գյուղատնտեսական արտադրությունը եւ ստեղծել կայուն տնտեսական զարգացման պայմաններ տարածաշրջանում։

Ջրանցքի վերակառուցման արդյունքում Սյունիքի մարզի Սառնակունք, Իշխանասար, Ծղուկ, Սպանդարյան, Անգեղակոթ եւ Շաքի բնակավայրերի 730 ընտանիք (4,320 բնակիչ) կդառնա անմիջական շահառու, իսկ շուրջ 2,800 հեկտար հողատարածք կապահովվի արդյունավետ ոռոգմամբ։

Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագիրն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 թվականի «Հայրենիք եւ հավերժություն» դրամահավաք-արշավի շրջանակում։

«Կարեւորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բիբլոս Բանկ Արմենիան պարբերաբար ներդրումներ է կատարում կրթական, մշակութային, բնապահպանական եւ երեխաների առողջությանն ուղղված նախագծերում»,- ասվում է բանկի հաղորդագրությունում։

Բանկի կողմից իրականացված ԿՍՊ ծրագրերի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ։
Դիտում՝ 394
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW