«Դարձիր Ձմեռ Պապ». ԱրմՍվիսԲանկի նախաձեռնությունը սահմանամերձ համայնքների երեխաների համար

30.12.2025 | 20:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրմՍվիսԲանկ #սոցիալական ծրագիր #սահմանամերձ համայնքներ
Ամանորյա տոներին ընդառաջ ԱրմՍվիսԲանկը «Դարձիր Ձմեռ Պապ» նախաձեռնության շրջանակում իրականացրել է հերթական սոցիալական ծրագիրը՝ իր աշխատակիցների ներգրավմամբ կազմակերպելով տոնական նվերների պատրաստում եւ փոխանցում Վարդենիսի սահմանամերձ որոշ համայնքների երեխաներին:

Ինչպես նշել են բանկում, ծրագրի ուշադրության կենտրոնում էին Վարդենիսի սահմանամերձ դարձած հինգ գյուղերի դպրոցական երեխաները, զոհված զինծառայողների եւ տեղահանված ընտանիքների 30 երեխա, ինչպես նաեւ երեւանաբնակ անապահով ընտանիքների 50 երեխա։ Նախաձեռնության շրջանակում բոլոր խմբերի երեխաները ստացել են ամանորյա նվերներ եւ ուշադրություն, իսկ դպրոցները՝ համակարգիչներ:

Նվերները երեխաներին հանձնվել են անմիջական այցերի միջոցով՝ ապահովելով ջերմ շփում եւ մարդակենտրոն մոտեցում։

«ԱրմՍվիսԲանկում սոցիալական պատասխանատվությունը դիտարկվում է որպես շարունակական հանձնառություն։ Բանկը կարեւորում է համայնքներին եւ հատկապես երեխաներին ցուցաբերվող աջակցությունը՝ հավատալով, որ նման նախաձեռնությունները նպաստում են առավել համերաշխ, կայուն եւ հույսով լի հասարակության ձեւավորմանը։

Ամանորյա այս ծրագիրը եւս մեկ անգամ ընդգծում է ԱրմՍվիսԲանկի աշխատակիցների բարձր սոցիալական պատասխանատվությունն ու ներգրավվածությունը՝ ուղղված հասարակության առավել զգայուն խմբերի աջակցությանն ու բարեկեցության բարձրացմանը։

ԱրմՍվիսԲանկը շարունակելու է իրականացնել սոցիալական ծրագրեր՝ նպաստելով կայուն զարգացմանն ու համայնքներում դրական ազդեցության ստեղծմանը»,- նշված է բանկի հաղորդագրության մեջ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Դիտում՝ 366
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW