Evocabank-ը միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 թվականի դրամահավաքին եւ 50 միլիոն ՀՀ դրամ նվիրաբերել Սյունիքի մարզի Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագրին։Բանկից հայտնել են, որ նվիրաբերությունը կուղղվի Սպանդարյանի ջրանցքի վթարված հատվածների վերականգնմանը, ինչը հնարավորություն կտա վերականգնել ոռոգման համակարգը եւ ապահովել ջրի հասանելիությունը Սյունիքի մարզի մի շարք համայնքների համար։Նշվում է, որ ծրագրի նպատակն է ապահովել ջրային անվտանգությունը, խթանել գյուղատնտեսական արտադրությունը եւ ստեղծել կայուն տնտեսական զարգացման պայմաններ տարածաշրջանում։ Նվիրաբերության արդյունքում Սառնակունք, Իշխանասար, Ծղուկ, Սպանդարյան, Անգեղակոթ եւ Շաքի բնակավայրերում 730 ընտանիք (4,320 բնակիչ) կդառնա անմիջական շահառու, իսկ շուրջ 2,800 հեկտար հողատարածք կապահովվի արդյունավետ ոռոգմամբ։«Evocabank-ն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության շրջանակում շարունակաբար աջակցում է ազգային նշանակության ծրագրերին՝ նպաստելով Հայաստանի տնտեսական եւ սոցիալական զարգացմանը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 502