Տիգրան Պետրոսյան․ «Գլոբալ Կրեդիտ»-ը շարունակելու է առաջ շարժվել նորարարության ուղիով

30.12.2025 | 14:13 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#«Գլոբալ Կրեդիտ» #Տիգրան Պետրոսյան
 «Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպության գործադիր տնօրեն Տիգրան Պետրոսյանի հարցազրույցը Banks.am-ին

- Պարոն Պետրոսյան, տարին մոտենում է ավարտին․ ինչպիսին էր 2025 թվականը «Գլոբալ Կրեդիտ»-ի համար։

- 2025 թվականը հաջող տարի էր «Գլոբալ Կրեդիտ»-ի համար, որի ընթացքում մեզ հաջողվեց ոչ միայն ամրապնդել մեր ֆինանսական ցուցանիշները, այլեւ կատարել հերթական կարեւոր քայլերը՝ լիարժեք թվայնացված եւ հաճախորդակենտրոն ֆինանսական կազմակերպություն դառնալու ուղղությամբ։ Սա այն տարին էր, երբ ռազմավարությունը վերածվեց իրական գործողությունների, իսկ արդյունքները չուշացան։

- Որո՞նք էին այս տարվա ամենակարեւոր ձեռքբերումները, որ կցանկանայիք առանձնացնել։

Մեր հիմնական ձեռքբերումներից մեկն էր թվային վարկավորման էկոհամակարգի հաջող զարգացումն ու ընդլայնումը։ Միաժամանակ գրանցեցինք բիզնեսի կայուն աճ, բարձրացրեցինք օպերացիոն արդյունավետությունը եւ խորացրեցինք համագործակցությունը տեխնոլոգիական գործընկերների հետ։

Մասնավորապես՝ ընդլայնեցինք «ՄԱՍ-ՄԱՍ» պրոդուկտի շրջանակում համագործակցող բուժհաստատությունների եւ էսթետիկ կենտրոնների ցանկը։  Ներդրվել են վարկային նոր պրոդուկտներ, մասնավորապես՝ վերանորոգման վարկը, ընդլայնվել են ապառիկ վարկավորման եղանակները եւ հնարավորությունները, մուտք ենք գործել առաջնային շուկայի ավտովարկավորման ոլորտ: Կարեւոր քայլերից էր նաեւ մշակված թվային հարթակի միջոցով հիփոթեքային վարկավորման շրջանակում համագործակցության մեկնարկը կառուցապատող ընկերությունների հետ: 

- Թվայնացումը դարձել է «Գլոբալ Կրեդիտ»-ի հիմնական ուղղություններից մեկը։ Ի՞նչ ազդեցություն է այն ունեցել հաճախորդների վրա։

- Թվայնացումն արմատապես փոխել է հաճախորդների փորձառությունը․ մեր հաճախորդներն այսօր կարող են դիմել վարկի համար, հետեւել վճարումների գրաֆիկին եւ վերահսկել իրենց վարկային պատմությունը մեր բջջային հավելվածի միջոցով։ Սա բարձրացրել է թափանցիկությունը, վստահությունը եւ հարմարավետությունը, որոնք ժամանակակից պայմաններում չափազանց կարեւոր են։ Ամենօրյա աշխատանք է տարվում, որպեսզի ստեղծվեն պայմաններ հաճախորդների կողմից իրենց վարկերը հարմարավետ կերպով սպասարկելու համար:

- Ինչպե՞ս կբնութագրեք «Գլոբալ Կրեդիտ»-ի ղեկավաման մոտեցումը փոփոխությունների այս շրջանում, եւ ի՞նչ դեր է ունեցել Ձեր թիմը այս տարվա արդյունքների ապահովման գործում։

- Մեր ղեկավարման մոդելը հիմնված է պատասխանատու մոտեցման եւ փոխադարձ վստահության վրա։ Մենք վստահ ենք, որ կայուն աճը հնարավոր է միայն այն դեպքում, երբ աշխատակիցները հստակ պատկերացում ունեն ընկերության նպատակների մասին, եւ ստեղծված են անհրաժեշտ պայմաններն իրենց ներդրումն ունենալու ընկերության զարգացման գործում: 

Մենք մեծ կարեւորություն ենք տալիս բաց հաղորդակցությանը եւ համագործակցությանը՝ հատկապես փոփոխությունների ժամանակաշրջանում։ Մենք մարդկային կապիտալը դիտարկում ենք ոչ թե պարզապես ռեսուրս, այլ ռազմավարական առավելություն: Եվ այս առումով ակնհայտ է, որ վերոհիշյալ հաջողություններին հնարավոր չէր հասնել առանց մեր աշխատակիցների պրոֆեսիոնալիզմի եւ նվիրվածության։

- Ի՞նչ ուղերձ կցանկանայիք փոխանցել Ձեր հաճախորդներին եւ գործընկերներին տարվա ավարտին։

- Կցանկանայի իմ շնորհակալությունը հայտնել մեր հաճախորդներին եւ գործընկերներին տարվա ընթացքում ցուցաբերած վստահության եւ համագործակցության համար։ Մենք նոր տարի ենք մտնում վստահությամբ, հստակ տեսլականով եւ արդեն իսկ դրված մեծ նպատակներով: 

Տարեվերջին ցանկանում եմ շնորհավորել բոլորին գալիք Նոր տարվա կապակցությամբ։ Թող 2026 թվականը լինի նոր հնարավորությունների, վստահության եւ շարունակական զարգացման տարի: 

«Գլոբալ Կրեդիտ»-ը շարունակելու է առաջ շարժվել նորարարության, պատասխանատու ֆինանսավորման եւ հաճախորդների հանդեպ հոգատար վերաբերմունքի ուղիով՝ ստեղծելով արժեք ոչ միայն այսօր, այլեւ երկարաժամկետ հեռանկարում։

Մաղթում եմ առողջություն, հաջողություն եւ բարեկեցություն մեր բոլոր հաճախորդներին եւ գործընկերներին։
Դիտում՝ 348
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW