WSJ. Չինական տեխնոընկերություններն առանց հայտարարելու լքում են ՌԴ շուկան

07.05.2022 | 11:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Wall Street Journal #Lenovo #Xiaomi
Չինական տեխնոլոգիական ընկերություններն աստիճանաբար եւ առանց հայտարարելու հեռանում են ռուսաստանյան շուկայից՝ պատժամիջոցների տակ չհայտնվելու համար։

RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով աղբյուրները։ Այդ ընկերությունների թվում են Lenovo-ն եւ Xiaomi-ն, որոնք կրճատում են մատակարարումները դեպի Ռուսաստան։

Չինաստանի առեւտրի նախարարությունն ապրիլին կոչ էր արել ընկերություններին չտրվել արտաքին ազդեցություններին եւ «անպատշաճ հայտարարություններ» չանել։ Հիմնականում չինացի արտադրողները հեռանում են ռուսաստանյան շուկայից առանց հայտարարություններ անելու, սակայն կան բացառություններ, օրինակ՝ անօդաչու սարքեր արտադրող DJI ընկերությունը պաշտոնապես հայտարարել էր Ռուսաստանում եւ Ուկրաինայում բիզնես գործարքները դադարեցնելու մասին։



Ինչպես նշում է պարբերականը՝ վկայակոչելով Չինաստանի կառավարության տվյալները, մարտին Չինաստանից դեպի Ռուսաստան տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը զգալիորեն նվազել է փետրվարի համեմատ. նոութբուքերի առաքումները կրճատվել են ավելի քան 40%-ով, սմարթֆոններինը՝ գրեթե երկու երրորդով, հեռահաղորդակցության բազային կայաններինը՝ 98%-ով։ Ընդհանուր առմամբ, Չինաստանից դեպի Ռուսաստան արտահանումը կրճատվել է 27%-ով։ Պարբերականը նշում է, որ Շանհայում լոքդաունի պատճառով նվազել է Չինաստանի առեւտրի ծավալը նաեւ աշխարհի այլ երկրների հետ։
Դիտում՝ 9618
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW