Ռուսաստանն ու Չինաստանը կքննարկեն ազգային վճարային համակարգերի խթանումը

06.05.2022 | 09:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Мир» #China UnionPay
Ռուսաստանի եւ Չինաստանի կենտրոնական բանկերը կքննարկեն երկու երկրներում «Mир» եւ UnionPay ազգային վճարային համակարգերի կիրառումն ու խթանումը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը։

«Ինչ վերաբերում է երկու երկրներում «Мир» եւ China UnionPay ազգային վճարային համակարգերի առաջմղմանը եւ օգտագործմանը, ապա այս հարցը կլուծվի երկու կողմերի կենտրոնական բանկերի կողմից խորհրդակցությունների միջոցով»,- նշել է նա։ Դիվանագետի խոսքով՝ Չինաստանը ողջունում է ռուսաստանցիների կողմից յուանի օգտագործումը եւ այդ արժույթով խնայողությունները։

Դեսպանը ուշադրություն է հրավիրել ընթացիկ աշխարհաքաղաքական իրավիճակում յուանի փոխարժեքի կայունության վրա։ «Հատկապես պետք է նշել, որ յուանի դիմադրությունը ռիսկերին շարունակում է ամրապնդվել: Չնայած համավարակի եւ աշխարհաքաղաքական հակամարտությունների հետ կապված ռիսկերի ազդեցությանը, յուանը պահպանել է հիմնական կայունությունը ռացիոնալ եւ հավասարակշռված միջակայքում, որը ոչ միայն կարեւոր դեր է խաղացել ֆինանսական շուկաների կայունացման գործում, այլեւ մեծացրել է յուանի ակտիվների գրավչությունը»,- ընդգծել է դեսպանը։



«Վերջին տարիներին Չինաստանի տնտեսական կառուցվածքի եւ տարածաշրջանային զարգացման ճարտարապետության շարունակական օպտիմալացման, ինչպես նաեւ բարեփոխումների եւ բաց լինելու քաղաքականության խորացման շնորհիվ չինական տնտեսության զարգացումը պահպանել է կայուն եւ դրական դինամիկա ու տպավորիչ արդյունքներ է ցուցադրում, ինչն ապահովում է յուանի միջազգայնացման աջակցությունը»,- պարզաբանել է դիվանագետը։

Նա հավելել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած տվյալների համաձայն՝ 2021 թվականի չորրորդ եռամսյակում յուանի մասնաբաժինը համաշխարհային արժութային պահուստներում հասել է ռեկորդային բարձր մակարդակի՝ 2,79%-ի։
Դիտում՝ 8316
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW