Չինաստանը որոշել է սթրես-թեստ անցկացնել՝ ստուգելու համար, թե որքանով է երկիրը պատրաստ այնպիսի պատժամիջոցներին, որոնք Արեւմուտքը կիրառել է Ռուսաստանի դեմ։ RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները։Չինաստանի տնտեսության կայունության ստուգումը սկսվել է փետրվարի վերջին-մարտին, երբ արեւմտյան երկրները պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով։ Այն ներառում է երկրի մի քանի առանցքային գերատեսչություններ՝ բանկային կարգավորումից մինչեւ միջազգային առեւտուր:Որպես պատասխան միջոցների մշակման հիմք նրանք օգտագործում են Արեւմուտքի գործողությունները Ռուսաստանի նկատմամբ եւ դիտարկում սցենարը, որի դեպքում Արեւմուտքը նույն կերպ կվարվի Չինաստանի հետ։ Պեկինում նման սթրես-թեստն անվանել են «բնական արձագանք»՝ հաշվի առնելով Մոսկվայի հետ սերտ հարաբերությունները:Այնուամենայնիվ, ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի պատժամիջոցների գծով նախկին մասնագետ Էդվարդ Ֆիշմանի, Արեւմուտքի եւ Չինաստանի միջեւ պոտենցիալ տնտեսական հակամարտությունը, հավանաբար, չի լինի այդքան մասշտաբային, որքան Ռուսաստանի դեպքում է, եւ կկենտրոնանա «լծակների համար պայքարի վրա» այնպիսի ռազմավարական ոլորտներում, ինչպիսիք են, օրինակ, առաջադեմ տեխնոլոգիաները, եւ չի ներառի «տնտեսական մասշտաբային ցնցումներ առաջացնելու փորձեր»: 02.05.2022 | 09:33 FT. Չինաստանում մտահոգված են երկրի արտաքին ակտիվների հնարավոր սառեցմամբ Ավելի վաղ բրիտանական Financial Times-ը տեղեկացրել էր, որ Չինաստանի իշխանությունները տասնյակ չինական եւ միջազգային բանկերի ղեկավարների հետ քննարկել են երկրի ակտիվներն ԱՄՆ պատժամիջոցներից պաշտպանելու հնարավորությունները։Մասնավորապես, ինչպես նշում էր պարբերականը, Չինաստանի իշխանություններն անհանգստացած են, որ տարածաշրջանում ռազմական հակամարտության կամ այլ լայնածավալ ճգնաժամի դեպքում Արեւմուտքը կարող է սառեցնել Չինաստանի արտասահմանյան ակտիվները։ Ըստ թերթի զրուցակիցների՝ հանդիպման ժամանակ Չինաստանի ֆինանսների նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը հայտնել է, որ երկրի ղեկավարությունը մտահոգված է ՌԴ Կենտրոնական բանկի արժութային պահուստների եւ ռուսաստանյան ընկերությունների ակտիվների սառեցմամբ։Չինաստանի արժութային պահուստները գերազանցում են $3,2 տրիլիոնը, որից $1 տրիլիոնը ներդրված է ԱՄՆ գանձապետական պարտատոմսերում։ Tweet Դիտում՝ 4580