$30+1 մլրդ․ հրապարակվել է ՌԴ էլիտաների Արեւմուտքում սառեցված ակտիվների չափը
30.04.2022 | 17:06 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ motorlodok.ru

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս տվյալները բերված են ԱՄՆ Սպիտակ տան կողմից հրապարակված տեղեկանքում, որը պատրաստվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մտադրության հետ կապված՝ ստանալու ամերիկյան Կոնգրեսի համաձայնությունը ընդլայնել օտարերկրյա արգելափակված սեփականությունը բռնագրավելու լիազորությունները՝ Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցների խստացման շրջանակում։
«Մինչ օրս Եվրամիության անդամ երկրները տեղեկացրել են $30 միլիարդից ավելի ակտիվների սառեցման մասին, այդ թվում՝ նավեր, ուղղաթիռներ, անշարժ գույք եւ արվեստի գործեր, որոնց գումարը կազմում է գրեթե $7 միլիարդ»,- ասված է փաստաթղթում:
«Տասնյակ զբոսանավեր առգրավվել են REPO (Russian Elites, Proxies and Oligarchs) աշխատանքային խմբի մասնակից երկրների կողմից: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել ավելի քան 1 միլիարդ արժողությամբ նավերի եւ ինքնաթիռների նկատմամբ ու արգելափակել դրանք, ինչպես նաեւ սառեցրել է ռուսաստանյան էլիտաներին պատկանող հարյուր միլիոնավոր դոլարների ակտիվներ, որոնք գտնվում են ամերիկյան բանկերի հաշիվներում»,- հայտարարել է Սպիտակ տունը:
Վերջին լուրեր
16.04.2025 | 10:01 Ֆինտեխ
Zurich-ը ներդրումներ է անում ԱԲ-ի վրա հիմնված ավտոապահովագրության մեջ
16.04.2025 | 09:59 Արժեթղթերի շուկա
15.04.2025 | 22:30 Հոդվածներ
15.04.2025 | 16:34 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: