ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նախօրեին հավանություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը, որը ենթադրում է ԱՄՆ իշխանությունների կողմից Ռուսաստանի հետ կապված որոշ ակտիվների առգրավում՝ դրանք վաճառելու եւ Կիեւին լրացուցիչ օգնություն տրամադրելու նպատակով, այդ թվում՝ ռազմական։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս օրինագծին աջակցել է 417 կոնգրեսական, 8-ը՝ դեմ արտահայտվել։ Ըստ նախաձեռնության՝ Միացյալ Նահանգների նախագահին անհրաժեշտ է «ձեռնարկել սահմանադրությամբ նախատեսված բոլոր քայլերը՝ ԱՄՆ-ի իրավասությունում ձերբակալելու եւ առգրավելու այն օտարերկրացիների ակտիվները, որոնց միջոցները ձեռք են բերվել մասամբ կոռուպցիայի միջոցով», որը կարող է կապված լինել Ռուսաստանի իշխանությունների հետ։ Բացի այդ, խոսքը գնում է այն ակտիվների մասին, որոնք սեփականատերերի կողմից ստացվել են ՌԴ իշխանություններին աջակցություն տրամադրելու շնորհիվ:Փաստաթղթում պարզաբանվում է, որ այդ միջոցները պետք է կիրառվեն $2 միլիոն եւ ավել արժեք ունեցող ակտիվների, այդ թվում՝ ռուսաստանյան էներգետիկ ընկերություններին պատկանող ակտիվների նկատմամբ։ Ակտիվները պետք է վաճառվեն, իսկ հասույթը նախատեսվում է ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, երկրին ռազմական եւ մարդասիրական օգնություն տրամադրելուն, ուկրաինացիների՝ այլ երկրներ տեղափոխվելու աջակցությանը։ Նախատեսվում է նաեւ այդ միջոցների օգտագործման հնարավորությունը «ռուս ժողովրդին մարդասիրական օգնություն տրամադրելու եւ զարգացմանն աջակցելու, այդ թվում՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների ոլորտում ծրագրերի եւ դրանց մոնիտորինգի համար»։Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ-ում պետք է ստեղծի միջգերատեսչական խումբ՝ պետքարտուղարի գլխավորությամբ, որը «կորոշի սահմանադրական մեխանիզմները», որոնք թույլ կտան իրականացնել նկարագրված գործողությունները։ Օրինագծի հեղինակներն են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Թոմ Մալինովսկին (դեմոկրատ Նյու Ջերսի նահանգից) եւ Ջո Ուիլսոնը (հանրապետական Հարավային Կարոլինայից):Բացի այդ, նախաձեռնությունը պատվիրակում է ԱՄՆ իշխանություններին դիտարկել ՌԴ օրենսդիրների դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը։Այս ամսվա սկզբին The Washington Post-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ի ամենամեծ իրավապաշտպան կազմակերպություններից մեկը զգուշացրել էր ԱՄՆ կոնգրեսականներին, որ նախաձեռնությունը հակասում է երկրի սահմանադրությանը: 28.04.2022 | 09:23 ԱՄՆ-ն քննարկում է ՌԴ ԿԲ-ի սառեցված ակտիվներն Ուկրաինային փոխանցելու հարցը Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ երկրի Արդարադատության նախարարությունը քննարկում է Միացյալ Նահանգներում Ռուսաստանի Բանկի (ԿԲ) սառեցված ակտիվներն Ուկրաինային փոխանցելու հնարավորությունը։«Երբ գործը վերաբերում է բռնագրավմանը, հարցն այն է՝ արդյոք մենք ունե՞նք համապատասխան [օրենսդրական] դրույթներ, քաղաքացիական եւ քրեական օրենսդրական իրավասություններ՝ բռնագրավումների հետ կապված: ԱՄՆ արդարադատության նախարարությունն ուսումնասիրում է այս հարցը»,- նշել էր ԱՄՆ պետքարտուղարը: Tweet Դիտում՝ 3729