Եվրոպական երկրները, զրկվելով ռուսաստանյան գազից, առանց լուրջ խնդիրների կարող են ապրել ընդամենը վեց ամիս, որից հետո կսկսվեն զգալի տնտեսական խնդիրներ։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս այլընտրանքային սցենարը դիտարկել է Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ), տեղեկացրել է դրա եվրոպական բաժնի տնօրեն Ալֆրեդ Կամմերը (Alfred Kammer)։Խոսելով հիմնադրամի կողմից ուսումնասիրված երկու այլընտրանքային սցենարների մասին, որոնց դեպքում դադարում է գազի մատակարարումը Ռուսաստանից, նա ասել է. «Եվրոպան կկարողանա հաղթահարել դա առաջին վեց ամսվա ընթացքում։ Բայց ձմռանը գազի պակաս կառաջանա»։ «Եվ այդ պակասը, բնականաբար, էականորեն կանդրադառնա տնտեսության եւ տնտեսական գործունեության վրա, կբերի գազի մատակարարումների տարեկան 12%-ով նվազմանը»,- ընդգծել է Կամմերն ԱՄՀ-ի եւ Համաշխարհային բանկի կառավարիչ մարմինների գարնանային նստաշրջանի ընթացքում կայացած ասուլիսին։Agence France-Presse-ին տված հարցազրույցում նա կրկնել է այս միտքը՝ պարզաբանելով, որ ամռանը կապույտ վառելիքի նկատմամբ Եվրոպայի պահանջարկն ավելի ցածր է, եւ երկրները նաեւ կարող են օգտագործել իրենց պաշարները։ Մինչեւ կրիտիկական մակարդակի պաշարների կրճատումը կհանգեցնի գների ուժեղ աճի, որոնք առանց այդ էլ ռեկորդներ են սահմանում, զգուշացրել է Կամմերը։ «Եվ, եթե ռուսաստանյան գազից հրաժարվելը շարունակվի մինչեւ ձմեռ կամ նույնիսկ ավելի երկար, դա զգալի հետեւանքներ կունենա»,- ասել է նա՝ հանդես գալով այլընտրանքային միջոցների օգտին, ինչպիսիք են սպառման կրճատումը պահանջվող պաշարների մակարդակը պահպանելու համար:«Սպառման կրճատումը թույլ է տալիս ավելի շատ գազ ունենալ պահեստարաններում, ինչը կօգնի մեղմացնել ապագա մատակարարման հնարավոր կրճատման ազդեցությունը»,- նշել է մասնագետը: 20.04.2022 | 09:28 ԱՄՀ-ի անկանխատեսելի կանխատեսումները Նա հիշեցրել է, որ ԱՄՀ-ի կանխատեսումների համաձայն՝ Եվրամիության կողմից ռուսաստանյան էներգակիրների ներմուծումից ամբողջությամբ հրաժարվելը կհանգեցնի Եվրոգոտու ՀՆԱ-ի 3 տոկոսային կետով կրճատմանը։ Այլընտրանքային սցենարով դիտարկվող իրավիճակը Կամմերն անվանել է աճի տեմպերի դանդաղման ռիսկ՝ ընդգծելով, որ նման սպառնալիքի առաջացումն անհրաժեշտ է կանխել։Միաժամանակ, իր հիմնական սցենարում ԱՄՀ-ն չի դիտարկում Ռուսաստանից գազի մատակարարումների ընդհատումներ։ Tweet Դիտում՝ 6025