Բորել․ ԵՄ որոշ երկրներ սպառնացել են արգելափակել ՌԴ նավթից հրաժարվելու որոշումը

22.04.2022 | 10:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ժոզեպ Բորել #Ռուսաստան #նավթ
Եվրամիությունը դեռեւս չի պլանավորում կենտրոնացված սահմանափակումներ մտցնել ռուսաստանյան նավթի մատակարարումների նկատմամբ, քանի որ ԵՄ անդամ մի քանի երկրներ սպառնացել են արգելափակել նման որոշումը, եթե այն քվեարկության դրվի։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին LENA լրատվամիջոցների եվրոպական դաշինքի լրագրողներին տված հարցազրույցում ասել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Շատ դժվար կլինի, քանի որ որոշ մասնակից երկրներ արդեն հայտարարել են, որ վետո են դնելու ցանկացած կոլեկտիվ որոշման վրա»,- Բորելի խոսքերն է մեջբերում է Le Figaro թերթը: Պարբերականը նշում է, որ ռուսաստանյան ածուխի մատակարարման արգելքից հետո ԵՄ երկրները, այդ թվում՝ Լեհաստանը եւ Ֆրանսիան, կողմ են ՌԴ էներգակիրներից ամբողջովին հրաժարվելուն, մինչդեռ Գերմանիան, Ավստրիան եւ Հունգարիան դեմ են դրան։

Այս կապակցությամբ Բորելն ասել է, որ ԵՄ երկրները կամավոր հիմունքներով աստիճանաբար կրճատում են նավթի ներմուծումը Ռուսաստանից՝ Ուկրաինայում հատուկ գործողության առաջին շաբաթներին մատակարարումների ավելացումից հետո։ Նրա խոսքով՝ միջնաժամկետ հեռանկարում եվրոպացիները ստիպված կլինեն այսպես թե այնպես հրաժարվել ռուսաստանյան էներգակիրներից, քանի որ դա «ինքնավարության կառուցման ամենակարեւոր փուլն է»։



Այնուամենայնիվ նշենք, որ օրերս Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը հայտարարել էր․

«Այս կապակցությամբ ես հստակ ասում եմ՝ այո, Գերմանիան ամբողջությամբ հրաժարվում է ռուսաստանյան մատակարարումներից»։ Նա նշել էր, որ Գերմանիան մտադիր է դադարեցնել ածուխի օգտագործումը «մինչեւ ամառվա վերջ, իսկ նավթի սպառումը կիսով չափ՝ մինչեւ ամառ»։ Նրա խոսքով՝ մինչեւ տարեվերջ այն կլինի «զրոյական մակարդակում»։
Դիտում՝ 4512
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW