Գերմանիան ժամանակի ընթացքում նպատակ ունի ամբողջությամբ հրաժարվել ռուսաստանյան էներգակիրների ներմուծումից, նախօրեին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը։«Մենք անցյալում սխալներ ենք թույլ տվել այս ոլորտում, բայց չենք կարող դա հետ բերել, սակայն այժմ մենք պետք է էլ ավելի շատ կրճատենք ռուսաստանյան էներգակիրների ներմուծումը»,- Բերբոկի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:«Այս կապակցությամբ ես հստակ ասում եմ՝ այո, Գերմանիան ամբողջությամբ հրաժարվում է ռուսաստանյան մատակարարումներից»,- ընդգծել է Բերբոկը։ Նա նշել է, որ Գերմանիան մտադիր է դադարեցնել ածուխի օգտագործումը «մինչեւ ամառվա վերջ, իսկ նավթի սպառումը կիսով չափ՝ մինչեւ ամառ»։ Նրա խոսքով, մինչեւ տարեվերջ այն կլինի «զրոյական մակարդակում»։«Այնուհետեւ գալիս է գազը՝ համաձայն եվրոպական ընդհանուր գրաֆիկի»,- ասել է Բերբոկը։ Նա կոնկրետ ժամկետներ չի նշել, սակայն ընդգծել է, որ միասնական Եվրոպայի «ընդհանուր ուժը» Ռուսաստանի էներգակիրներից հրաժարվելու մեջ է։ 04.04.2022 | 17:55 Deutsche Bank-ը զգուշացրել է ՌԴ գազից կտրուկ հրաժարվելու դեպքում ռեցեսիայի մասին Հիշեցնենք, որ ավելի վաղ գերմանական խոշորագույն Deutsche Bank-ի ղեկավար Քրիստիան Զեւինգը (Christian Sewing) զգուշացրել էր ռուսաստանյան գազի մատակարարման կտրուկ դադարեցման դեպքում ռեցեսիայի սպառնալիքի մասին։«Էմոցիոնալ տեսանկյունից էմբարգո սահմանելու մասին ցանկացած պահանջ կարելի է հասկանալ։ Բայց եթե դա տեղի ունենա, ապա մեծ հավանականությամբ գերմանական տնտեսությունը եւ, հավանաբար, եվրոպականը կհայտնվեն երկարատեւ հետեւանքներով ռեցեսիայի մեջ»,- ասել էր Զեւինգը։ 19.04.2022 | 16:00 «ՌԴ գազի վրա անհապաղ էմբարգոյի սահմանումը կհանգեցնի ԵՄ-ի պառակտմանը» Իսկ օրերս գերմանական E.ON խոշորագույն էներգետիկ կոնցեռնի ղեկավար Լեոնարդ Բիրնբաումը հայտարարել էր, որ ռուսաստանյան գազի մատակարարումների վրա անհապաղ էմբարգոյի սահմանումը կարող է հանգեցնել Եվրամիության պառակտմանը։«Կարծում եմ, դա ճիշտ չէ։ Այնպես չէ, որ նման քայլը մեծ հարված կհասցնի Գերմանիային. Եվրամիությունը նույնպես կբախվի հսկայական խնդրի: Օրինակ՝ Սլովակիան ամբողջովին կախված է ռուսաստանյան գազից, իսկ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չեխիան եւ Ավստրիան, գազի մեծ մասն են ստանում Ռուսաստանից։ ԵՄ շատ այլ երկրներում այն առնվազն զգալի մասն է կազմում»,- նշել էր Բիրնբաումը: Tweet Դիտում՝ 3470