Գերմանիայի ԱԳ նախարարը պատմել է երկրում ձեթի եւ ալյուրի պակասի մասին
12.04.2022 | 16:24 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ lurer.am

Բերբոկը հիշեցրել է, որ Ուկրաինան մինչ այժմ համարվում էր հացահատիկի խոշոր մատակարար ամբողջ աշխարհի համար։ «Հիմա գյուղատնտեսական հողերը ոչնչացվում են, դաշտերից բերքը պատշաճ կերպով չի հավաքվում, ոչնչացվում են պահեստներն ու նավահանգիստները»,- ասել է նա։
«Գերմանիայում դա արտահայտվում է սննդամթերքի գների աճով եւ որոշ սուպերմարկետներում արեւածաղկի ձեթի եւ ցորենի ալյուրի համար նախատեսված դատարկ դարակաշարերով»,- Բերբոկի խոսքերն է մեջբերում բերում ՏԱՍՍ գործակալությունը:
Նրա խոսքով՝ պարենի պակասը «ուղղակի էկզիստենցիալ խնդիր է» շատ այլ երկրների համար: «Միլիոնավոր մարդիկ կանգնած են սովի վտանգի առջեւ, հիմնականում այն երկրներում, որոնք արդեն պայքարում են քաղաքական անկայունության, կլիմայական ճգնաժամի հետեւանքների եւ այլ մարտահրավերների դեմ»,- ասել է նա:
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: