«ՌԴ գազի վրա անհապաղ էմբարգոյի սահմանումը կհանգեցնի ԵՄ-ի պառակտմանը»

19.04.2022 | 16:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#E.ON #Լեոնարդ Բիրնբաում #գազ
Ռուսաստանյան գազի մատակարարումների վրա անհապաղ էմբարգոյի սահմանումը կարող է հանգեցնել Եվրամիության պառակտմանը, Handelsblatt-ին տված հարցազրույցում ասել է գերմանական E.ON խոշորագույն էներգետիկ կոնցեռնի ղեկավար Լեոնարդ Բիրնբաումը։

«Կարծում եմ, դա ճիշտ չէ։ Այնպես չէ, որ նման քայլը մեծ հարված կհասցնի Գերմանիային. Եվրամիությունը նույնպես կբախվի հսկայական խնդրի: Օրինակ՝ Սլովակիան ամբողջովին կախված է ռուսաստանյան գազից, իսկ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չեխիան եւ Ավստրիան, գազի մեծ մասն են ստանում Ռուսաստանից։ ԵՄ շատ այլ երկրներում այն առնվազն զգալի մասն է կազմում»,- Բիրնբաումի խոսքերն է մեջբերում RBC-ն:

Այս առնչությամբ նա նշել է, որ գազի հարցը պետք է քննարկվի համաեվրոպական, այլ ոչ թե ազգային մակարդակում։ «Եթե մենք մտածենք, որ կարող ենք մատակարարումներ ապահովել Գերմանիային՝ առանց այլ երկրների մասին հոգալու, ապա դա կհանգեցնի ԵՄ-ի պառակտմանը»,- ասել է E.ON-ի ղեկավարը։



«Փետրվարի վերջից ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ է սահմանել, սակայն դրանցում չի ներառվել ռուսաստանյան նավթի եւ գազի ներմուծման էմբարգոն. այս հարցում ԵՄ անդամ երկրները չեն կարող կոնսենսուսի գալ։ Մասնավորապես, Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները զգուշացրել էր, որ նման արգելքը կարող է ավելի շատ վնաս հասցնել հենց ԵՄ-ին, քան Մոսկվային»,- գրում է RBC-ն։
Դիտում՝ 4221
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW