Deutsche Bank-ը զգուշացրել է ՌԴ գազից կտրուկ հրաժարվելու դեպքում ռեցեսիայի մասին

04.04.2022 | 17:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Deutsche Bank #Christian Sewing #պատժամիջոցներ
Գերմանական խոշորագույն Deutsche Bank-ի ղեկավար Քրիստիան Զեւինգը (Christian Sewing) զգուշացրել է ռուսաստանյան գազի մատակարարման կտրուկ դադարեցման դեպքում ռեցեսիայի սպառնալիքի մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով DPA գործակալությունը։

«Էմոցիոնալ տեսանկյունից էմբարգո սահմանելու մասին ցանկացած պահանջ կարելի է հասկանալ։ Բայց եթե դա տեղի ունենա, ապա մեծ հավանականությամբ գերմանական տնտեսությունը եւ, հավանաբար, եվրոպականը կհայտնվեն երկարատեւ հետեւանքներով ռեցեսիայի մեջ»,- ասել է Զեւինգը։

Հիշեցնենք, որ մարտի երկրորդ կեսին Զեւինգը դեմ էր արտահայտվել «Հյուսիսային հոսք - 1» գազատարի փակմանը եւ հորդորել չշտապել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել, քանի որ դրանք բացասաբար են անդրադառնում նաեւ այդ պատժամիջոցները ընդունողների վրա։



«Եթե մենք փակենք «Հյուսիսային հոսք - 1»-ը, ինչը, սակայն, չի նշանակի Գերմանիա ռուսաստանյան գազի մատակարարումների դադարեցում, դա շուտով կհանգեցնի էներգամատակարարման լուրջ խնդիրների եւ մեր երկրում գների զգալի աճի»,- ասել էր Զեւինգը:

Ավելի վաղ կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ Գերմանիան կկարողանա մեկ տարվա ընթացքում վերացնել կախվածությունը ռուսաստանյան նավթի եւ ածուխի ներկրումից, սակայն գազի համար ավելի երկար ժամանակ կպահանջվի։ Միաժամանակ նա ասել էր, որ այդ նպատակին կհասնեն ավելի արագ, քան շատերը կարծում են։

Գերմանիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չեն կարող իրենց թույլ տալ անհապաղ էմբարգո սահմանել ռուսաստանյան էներգառեսուրսների մատակարարման նկատմամբ։

Մարտին Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին առաջարկել էր ծրագիր՝ մինչեւ այս տարվա վերջ 67%-ով նվազեցնել ռուսաստանյան գազի մատակարարումներից կախվածությունը՝ կապված ուկրաինական հակամարտության հետ։
Դիտում՝ 5247
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW