Գերմանական խոշորագույն Deutsche Bank-ի ղեկավար Քրիստիան Զեւինգը (Christian Sewing) դեմ է արտահայտվել «Հյուսիսային հոսք - 1» գազատարի փակմանը եւ հորդորել չշտապել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել, քանի որ դրանք բացասաբար են անդրադառնում նաեւ այդ պատժամիջոցները ընդունողների վրա։«Սկզբում մենք պետք է այնպես անենք, որ հայտարարված պատժամիջոցներն ուժի մեջ մտնեն»,- ասել է Զեւինգը Welt am Sonntag թերթում այսօր հրապարակված հարցազրույցում՝ հավելելով, որ պատժամիջոցները հսկայական վնաս են հասցնում Ռուսաստանի տնտեսությանը։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Deutsche Bank-ի ղեկավարը քննադատել է նաեւ «Հյուսիսային հոսք - 1» գազատարի կանգնեցման առաջարկը։ «Եթե մենք փակենք «Հյուսիսային հոսք - 1»-ը, ինչը, սակայն, չի նշանակի Գերմանիա ռուսաստանյան գազի մատակարարումների դադարեցում, դա շուտով կհանգեցնի էներգամատակարարման լուրջ խնդիրների եւ մեր երկրում գների զգալի աճի»,- ասել է Զեւինգը:Բացի այդ, նա նկատել է, որ էներգետիկ անվտանգությունն ապագայում պետք է շատ ավելի մեծ դեր խաղա։ Այս կապակցությամբ Deutsche Bank-ի ղեկավարն անհրաժեշտ է համարել «առաջին հերթին ներդրումներ կատարել վերականգնվող էներգիայի աղբյուրներում եւ հնարավորինս արագ ընդլայնել դրանց օգտագործումը»։Զեւինգը, միաժամանակ, առաջարկել է դիտարկել այլ տարբերակներ։ «Նորագույն ատոմակայաններն իրո՞ք այնքան անվտանգ են, որքան ասվում է: Այդ դեպքում դրանք օգտակար լրացում կլինե՞ն: Գերմանիայի պես տեխնոլոգիապես զարգացած երկիրն առնվազն պետք է հաշվի առնի դա եւ կտրականապես չբացառի ատոմային էներգետիկան»,- ասել է Deutsche Bank-ի ղեկավարը։Եզրափակելով՝ Զեւինգը հաստատել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Deutsche Bank-ը զգալիորեն կրճատել է իր բիզնեսը Ռուսաստանում։ Tweet Դիտում՝ 6764