ԱՄՆ Ֆիննախ․ Ամերիկյան պատժամիջոցները չեն խաթարի դոլարի գերիշխող դերը

19.04.2022 | 12:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ Ֆիննախ #Ադեվալե (Ուոլի) Ադեյեմո #դոլար
ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը, այդ թվում՝ Ռուսաստանի նկատմամբ ներկայիս սահմանափակումները, չի խաթարի դոլարի դերը՝ որպես համաշխարհային գերիշխող արժույթներից մեկը։

Նման կարծի է հայտնել ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ադեվալե (Ուոլի) Ադեյեմոն (Adewale (Wally) Adeyemo)` նախօրեին ելույթ ունենալով Վաշինգտոնի Պետերսոնի անվան համաշխարհային տնտեսագիտության ինստիտուտում կայացած սեմինարի ժամանակ։

Նրան հարցրել են՝ չի՞ կարծում արդյոք նա, որ Վաշինգտոնի կողմից կիրառվող պատժամիջոցներն, այդ թվում՝ կենտրոնական բանկերի դեմ, ինչպես դա եղավ Ռուսաստանի դեպքում, ի վերջո կհանգեցնեն դոլարի՝ որպես համաշխարհային արժույթի դերի թուլացման, քանի որ այլ երկրներ կձգտեն պաշտպանել իրենց նման պոտենցիալ հետեւանքներից եւ ԱՄՆ արժույթին այլընտրանքներ կփնտրեն: «Իմ կարծիքը կայանում է նրանում, որ դա դժվար թե տեղի ունենա», - ի պատասխան հայտարարել է Ադեյեմոն:



Նրա կարծիքով՝ համաշխարհային ֆինանսական համակարգում դոլարն իր ներկայիս տեղն է զբաղեցնում առաջին հերթին ԱՄՆ-ի տնտեսության հզորության շնորհիվ։ «Քանի դեռ մենք շարունակում ենք ներդրումներ կատարել Ամերիկայի ապագայում, իսկ տնտեսությունը մնում է դինամիկ, քանի դեռ մարդիկ շարունակում են ցանկանալ ներդրումներ կատարել Միացյալ Նահանգներում, եւ մենք շարունակում ենք ունենալ կանոնների եւ օրենքների կայուն փաթեթ այս երկրում, ես ակնկալում եմ, որ դոլարը կմնա աշխարհում գերիշխող արժույթ»,- Ադեյեմոյի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Համատեղ գործողություններ

«Այն ռիսկը, որ մենք վերցնում ենք մեզ վրա պատժամիջոցներ կիրառելիս, կայանում է նրանում, որ մենք վատ դերակատարներին որոշ առումով դրդում ենք մտածելու դրանք շրջանցելու այլընտրանքային մեթոդների մասին»,- խոստովանել է փոխնախարարը։ Նրա խոսքով՝ դա վկայում է ԱՄՆ-ի կողմից նման պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին ոչ միայնակ, այլ ուրիշ խոշոր տնտեսությունների հետ միասին։ «Եթե մտածեք, ապա G7-ից դուրս այդքան շատ փոխարկելի արժույթներ չկան»,- ընդգծել է նա։

Ադեյեմոն նաեւ կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը, չնայած վերջին տարիներին ամերիկյան ֆինանսական համակարգից իր կախվածությունը նվազեցնելու Մոսկվայի փորձերին, լիովին ի վիճակի չէ դա անել։ «Նրանց արտարժույթով գործարքների 80%-ը մինչ օր դոլարով է, չնայած այն հանգամանքին, որ այս երկիրը փորձում է հեռանալ ԱՄՆ-ի տնտեսությունից»,- հայտարարել է նա։
Դիտում՝ 3883
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW