Ռուսաստանի դեմ արեւմտյան երկրների կողմից կիրառված աննախադեպ պատժամիջոցները սպառնում են աստիճանաբար թուլացնել ԱՄՆ դոլարի գերակայությունը եւ հանգեցնել ավելի ֆրագմենտավորված միջազգային արժութային համակարգի։RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավարի առաջին տեղակալ Գիտա Գոպինաթը։Նրա խոսքով՝ պատժամիջոցները, ներառյալ՝ ՌԴ Կենտրոնական բանկի նկատմամբ սահմանափակումները, կարող են նպաստել փոքր արժութային բլոկների առաջացմանը, որոնց հարաբերությունները հիմնված կլինեն երկրների առանձին խմբերի միջեւ առեւտրի վրա։«Դոլարը կմնա համաշխարհային հիմնական արժույթը նույնիսկ այս իրավիճակում, սակայն ավելի փոքր մակարդակում ֆրագմենտացիան, անշուշտ, միանգամայն հնարավոր է»,- ասել է Գոպինաթը: Այդ գործընթացն արդեն ընթանում է, նշել է նա, «որոշ երկրներ վերանայում են այն արժույթը, որով իրենց վճարում են առեւտրի համար»:Ռուսաստանը տարիներ շարունակ ձգտում էր նվազեցնել իր կախվածությունը դոլարից, եւ այս գործընթացն ուժեղ արագացավ 2014 թվականին ԱՄՆ պատժամիջոցների պատճառով՝ ի պատասխան Ղրիմի միացմանը, բայց Մոսկվան նախկինի պես պահում էր իր պահուստների մոտ մեկ հինգերորդը դոլարային ակտիվներում՝ տեղաբաշխված Գերմանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում ու Ճապոնիայում, գրում է Financial Times-ը։Գոպինաթը կարծում է, որ համաշխարհային առեւտրում այլ արժույթների ավելի լայն օգտագործումը կհանգեցնի ազգային կենտրոնական բանկերի պահուստային ակտիվների հետագա դիվերսիֆիկացմանը։ «Երկրները, որպես կանոն, հակված են պահուստներ կուտակել այն արժույթով, որով նրանք առեւտուր են անում այլ երկրների հետ եւ որով վարկեր են վերցնում արտաքին շուկայում»,- կարծում է Գոպինաթը: Նրա խոսքով՝ այժմ միտում կա, որ այլ արժույթներն ավելի մեծ դերակատարում ունենան։ 30.03.2022 | 14:33 Մեդվեդեւը համոզված է՝ «գալիս է տարածաշրջանային արժույթների դարաշրջանը» Միջազգային պահուստներում ԱՄՆ արժույթի մասնաբաժինը վերջին երկու տասնամյակների ընթացքում 70%-ից նվազել է մինչեւ 60%՝ պայմանավորված այլ արժույթների դերի ամրապնդմամբ, նշել է Գոպինաթը։ Օրինակ՝ Պեկինը ճգնաժամից շատ առաջ կենտրոնացած էր յուանի միջազգայնացման վրա, սակայն չինական արժույթը դեռ չի կարողանում փոխարինել դոլարը որպես գերիշխող պահուստային արժույթ, դրանում ներկայացված է համաշխարհային բանկերի պահուստների 3%-ից պակասը։ Որպեսզի դա տեղի ունենա, անհրաժեշտ է «արժույթի ամբողջական փոխարկելիություն, կապիտալի բաց շուկաներ եւ աջակցող ինստիտուտներ»,- ասել է Գոպինաթը: «Դա դանդաղ գործընթաց է, որը ժամանակ է պահանջում, եւ դոլարի գերակայությունը կպահպանվի որոշ ժամանակ»,- ընդգծել է նա: Tweet Դիտում՝ 5037