ԱՄՀ․ աշխարհում կաճի վճարային համակարգերի ֆրագմենտավորումը

23.03.2022 | 09:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՀ #Գիտա Գոպինաթ #վճարային համակարգեր
Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների պատճառով վճարային համակարգերի ֆրագմենտավորումն աշխարհում կաճի, իսկ էներգետիկ ռեսուրսների առեւտուրը երբեք չի լինի նախկինի պես, ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավարի առաջին տեղակալ Գիտա Գոպինաթը:

«Այն իրադարձությունները, որոնց մենք ականատես են լինում այս եւ անցած տարվա ընթացքում, կարեւոր հետեւանքներ ունեն համաշխարհային տնտեսական կարգի վրա: Եթե այսօր ինձ հարցնեք՝ արդյոք դա նշանակո՞ւմ է դոլարի անխուսափելի ավարտը, ես անմիջապես կասեմ, որ ոչ։ Սա այն դեպքը չէ»,- Գոպինաթի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

«Բայց այն, ինչ մենք տեսնում ենք ամբողջ աշխարհում, դա վճարային համակարգերի աճող ֆրագմենտավորում է: Այս միտումն, ամենայն հավանականությամբ, ավելի կուժեղանա: Բնականաբար, մենք փոփոխություններ ենք տեսնում համաշխարհային առեւտրում։ Մենք հաստատ գիտենք, որ էներգետիկ ռեսուրսների առեւտուրը երբեք չի լինի նախկինի պես։ Մենք հավանաբար կտեսնենք, որ որոշ երկրներ կվերանայեն որոշակի արժույթների ծավալներն իրենց պահուստներում»,- շարունակել է Գոպինաթը:

Միաժամանակ, նրա կարծիքով, պատժամիջոցները «շատ լուրջ հետեւանքներ» կունենան Ռուսաստանի տնտեսության համար։ «Այն, ինչ մենք տեսնում ենք Ռուսաստանի ֆինանսական շուկաների, ռուբլու վրա ազդեցության առումով, շատ նշանակալի է։ Սա շատ լուրջ տնտեսական հետեւանքներ կունենա Ռուսաստանի համար»,- ընդգծել է Գոպինաթը։

Բացի այդ, նրա կարծիքով, Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները նաեւ կարագացնեն կրիպտոարժույթների օգտագործման ուսումնասիրությունը ֆինանսական կարգավորիչների կողմից։ «Վերջին զարգացումները կարագացնեն կենտրոնական բանկերի կողմից թվային արժույթների ուսումնասիրությունը: Մենք պետք է հատկապես զգույշ լինենք անհրաժեշտ կանոնակարգման առումով՝ ապահովելով, որ թվային փողի նոր ձեւերը չշրջանցեն կապիտալի հոսքի վրա սահմանափակումները»,- ասել է նա:
Դիտում՝ 4014
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW