Վահան Քերոբյանը պատմել է ՀՀ բանկերի կողմից ՌԴ ռեզիդենտներին սպասարկելու մասին
15.04.2022 | 11:04 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

«Իրականում, մենք շատ ուշադիր հետեւում ենք, որպեսզի չհայտնվենք պատժամիջոցների տակ, քանի որ դա որեւէ կերպ չի համապատասխանում մեր շահերին։ Մենք ուզում ենք այնպես աշխատել, որպեսզի խուսափենք դրանից»,- պարզաբանել է նախարարը։ Քերոբյանի խոսքով՝ «եվրոպացի ու ամերիկացի գործընկերները հստակ հասկացրել են, որ չեն ցանկանա բացասական գործիքներ օգտագործել Հայաստանի դեմ»։
Մասնավորապես, հայաստանյան բանկերը Ռուսաստանի ռեզիդենտների նկատմամբ մանրակրկիտ ձեւով իրականացնում են KYC (know your client, «ճանաչիր քո հաճախորդին») ընթացակարգը, նշել է Քերոբյանը։ «Հաճախորդների սպասարկման առումով նրանք, հավանաբար, չափազանց բյուրոկրատական են վերաբերվում դրան: Բայց մենք հասկանում ենք նրանց։ Բանկերը չեն ցանկանում իրենց նկատմամբ երկրորդային պատժամիջոցներ զգալ։ Այդ իսկ պատճառով KYC-ն սովորականից մի փոքր ավելի երկար է տեւում»,- ընդգծել է նախարարը։
«Ես գրեթե չեմ լսել դեպքերի մասին, երբ նրանք հրաժարվել են հաշիվ բացել։ Երբեմն ձգձգվում է, ոմանք փորձում են միաժամանակ մի քանի բանկում դա անել, բայց ի վերջո ամեն ինչ ստացվում է»,- ասել է Քերոբյանը։ Ըստ նրա՝ ռուսաստանյան «Միր» քարտն ընդունվում է Հայաստանի գրեթե բոլոր վճարային կետերում եւ բազմաթիվ բանկոմատներում։
Փետրվարի 28-ից մարտի 31-ը Հայաստանի առեւտրային բանկերում բացվել են շուրջ 27 000 ոչ ռեզիդենտների նոր հաշիվներ տարբեր արժույթներով՝ ավելի քան 8,5 հազար ֆիզիկական անձանց համար, որոնց ճնշող մեծամասնությունը Ռուսաստանի ռեզիդենտներ են, Forbes-ին հայտնել են ՀՀ ԿԲ-ում։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: