Վահան Քերոբյան․ Հայաստանը ռուսաստանյան գազի դիմաց սկսել է վճարել ռուբլով
15.04.2022 | 07:27 Գլխավոր էջ / Նորություններ /


«Որքանով ես գիտեմ, վերջին մի քանի վճարումները հենց ռուբլով են եղել, բայց համապատասխան փոխարժեքով»,- ասել է նա: Քերոբյանի խոսքով՝ գնագոյացումը տեղի է ունենում դոլարով, սակայն վճարումն իրականացվում է ռուբլով։
Ըստ նախարարի՝ «ըմբռնում կա» առ այն, որ ԵԱՏՄ անդամների միջեւ հաշվարկներում «անհրաժեշտ է շարժվել դեպի ազգային արժույթներ», եւ «ռուսաստանյան կողմից այս ուղղությամբ առաջընթաց կա»։ «Պետք չէ վճարման հնարավոր եղանակներից բացառել հայկական դրամը կամ ղազախական տենգեն։ Կարծում ենք, որ երկրների կենտրոնական բանկերը պետք է համապատասխան միջավայր ստեղծեն, որպեսզի ազգային արժույթներով վճարումները կատարվեն փոխարժեքի տեսանելիությամբ կամ կանխատեսելիությամբ»,- հավելել է նա։
«Գազպրոմ»-ի ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովն իր հերթին RBC-ին ասել է, որ «արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստան գազ մատակարարելու պայմանագիրը թույլ է տալիս գազի դիմաց վճարել ռուբլով, եւ այդ հնարավորությունն օգտագործվում է»։
Նախօրեին ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը հայտարարել էր, որ ԵԱՏՄ երկրները փոխադարձ հաշվարկներում փորձում են հրաժարվել դոլարից։
«Զգալի ուշադրություն է դարձվում փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների ավելի լայն կիրառման եւ դոլարի օգտագործումից հրաժարվելու հարցերին»,- ասել էր դիվանագետը։
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: