ՌԴ ԱԳՆ. ԵԱՏՄ երկրները փոխադարձ հաշվարկներում փորձում են հրաժարվել դոլարից

14.04.2022 | 12:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Միխայիլ Եվդոկիմով #ԵԱՏՄ #դոլար
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները փոխադարձ հաշվարկներում փորձում են հրաժարվել դոլարից, «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը։

«Զգալի ուշադրություն է դարձվում փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների ավելի լայն կիրառման եւ դոլարի օգտագործումից հրաժարվելու հարցերին»,- ասել է նա։

Դիվանագետը նշել է, որ նույնիսկ մինչեւ Արեւմուտքի՝ Ռուսաստանի ֆինանսական եւ բանկային համակարգի դեմ աննախադեպ սահմանափակող միջոցների կիրառումը, ազգային արժույթների մասնաբաժինը ԵԱՏՄ երկրների փոխադարձ հաշվարկներում գերազանցում էր 70%-ը։

Հիշեցնենք, որ մարտի երկրորդ կեսին ՌԴ Տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարել էր, որ ԵԱՏՄ անդամ երկրները համաձայնության են եկել ազգային արժույթներով հաշվարկների փուլային անցման մասին։

Նա ընդգծել էր, որ Ռուսաստանի համար առանձնահատուկ կարեւորություն ունի այն, որ տուրքի հիմնական հաշվարկը ՌԴ-ն ստանում է ռուբլով։ «Այսպիսով, մենք սկսել ենք ռուբլու միասնական տարածքի ձեւավորումը»,- պարզաբանել էր Ռեշետնիկովը:


Դիտում՝ 4003
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW