Մաքսիմ Ռեշետնիկով. «Սկսել ենք ռուբլու միասնական տարածքի ձեւավորումը»

18.03.2022 | 16:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մաքսիմ Ռեշետնիկով #ԵԱՏՄ #ռուբլի
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները համաձայնության են եկել ազգային արժույթներով հաշվարկների փուլային անցման մասին, ասել է ՌԴ Տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Մաքսիմ Ռեշետնիկովը «Россия-24» հեռուստաալիքի եթերում։

«Շատ կարեւոր հարց է, որը քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում՝ ռուբլով փոխադարձ հաշվարկները։ Այսինքն՝ այն տուրքերը, որոնք ստանում է յուրաքանչյուր երկիր, հետո բաժանվում են որոշակի համամասնություններով՝ ամրագրված միութենական պայմանագրով, համապատասխանաբար, մտնում են համապատասխան երկրների բյուջեներ։ Նախկինում այս ամենը տեղի էր ունենում արտարժույթի կիրառմամբ։ Ներկա դրությամբ մենք պայմանավորվել ենք փուլային անցում կատարել ազգային արժույթով հաշվարկներին»,-  Ռեշետնիկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի համար առանձնահատուկ կարեւորություն ունի այն, որ տուրքի հիմնական հաշվարկը ՌԴ-ն ստանում է ռուբլով։ «Այսպիսով, մենք սկսել ենք ռուբլու միասնական տարածքի ձեւավորումը»,- պարզաբանել է Ռեշետնիկովը:
Դիտում՝ 12262
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW