Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով «գազային ռուբլու» առաջացումը կարող է նշանակել, որ միջազգային արժութային համակարգը հասել է շրջադարձային պահի։«ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի գիտաշխատող Սյու Պոլինը տեղական պարբերականներից մեկում հրապարակված հոդվածում։Ինչպես գրում է հոդվածի հեղինակը, Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության մեկնարկից եւ Արեւմուտքի կողմից պատժամիջոցների կիրառումից հետո ռուբլու փոխարժեքը դոլարի եւ եվրոյի նկատմամբ նվազեց, սակայն շուտով սկսեց արագ աճել եւ մոտեցավ կես տարվա մեջ իր առավելագույն մակարդակին։«Սա առաջին հերթին նշանակում է, որ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի նպատակը՝ արագորեն ոչնչացնել ռուսաստանյան տնտեսությունը դարձավ անիրագործելի»,- նշում է Պոլինը։ Միաժամանակ, նրա խոսքով, Մոսկվայի պաշտպանական եւ հակահարվածային միջոցներն իրականացվել են «ակն ընդ ական» սկզբունքով, որոնք նաեւ ներառում են Վլադիմիր Պուտինի հանձնարարականը «Գազպրոմին»՝ պայմանագրերով հաշվարկների պայմանները դարձնել ռուբլով։««Գազային ռուբլին» համարժեք չէ նավթադոլարին, սակայն դրա առկայությունը կարող է նշանակել, որ միջազգային արժութային համակարգը հասել է շրջադարձային պահի»,- կարծում է փորձագետը։Նրա կարծիքով՝ 2014 թվականից հետո Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ առեւտրային ու ներդրումային գործունեության անցումը եվրոյին լուրջ հարված հասցրեց դոլարին։ Միաժամանակ, Մոսկվայի կողմից ոչ բարեկամական երկրների համար գազի դիմաց ռուբլով վճարելու կարգի ներմուծումը հսկայական ազդեցություն ունեցավ եվրոյի միջազգայնացման եւ եվրոպական արժույթի միջազգային արժեքի վրա։Բացի այդ, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից Ռուսաստանի արժութային պահուստների սառեցումը սուվերեն վարկային արժույթը եւ հաշվարկների միջազգային համակարգը դարձրեցին քաղաքական գործիք եւ զենք՝ դրանով իսկ «խաթարելով սուվերեն վարկային արժույթի վարկային հիմքը՝ որպես միջազգային պահուստային եւ հաշվարկային արժույթ»,- նշել է Պոլինը։Փորձագետի կարծիքով, դոլարի եւ եվրոյի վրա հիմնված միջազգային հաշվարկային ու պահուստային համակարգը, որը ձեւավորվել էր Բրետոն-Վուդսյան համակարգից հետո, անխուսափելիորեն լուրջ փոփոխությունների է ենթարկվելու։ «Պահուստային արժույթների միջազգային համակարգ կմտնեն ավելի մրցունակ միջազգային արժույթներ, եւ առաջին պլան կգան ավելի շահավետ եւ հարմար վճարային համակարգեր։ Թեեւ կարճաժամկետ հեռանկարում դոլարի հեգեմոնիան դժվար կլինի սասանել, այնուամենայնիվ փոփոխություններն արդեն սկսվել են»,- եզրափակել է նա։ Tweet Դիտում՝ 4665