Ապրիլի 8-ին ռուբլին շարունակել է ամրապնդվել ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ հասնելով փետրվարի կեսերի մակարդակներին։Այդուհանդերձ, ՏԱՍՍ-ի կողմից հարցված փորձագետները ռուբլու նկատմամբ ամերիկյան արժույթի հետագա արժեզրկում չեն ակնկալում։ Դրա պատճառներն են Ռուսաստանի նկատմամբ արեւմտյան երկրների կողմից կիրառվող պատժամիջոցները, շարունակվող աշխարհաքաղաքական լարվածությունը, ինչպես նաեւ ՌԴ Կենտրոնական բանկի կողմից արժութային վերահսկողության եւ դրամավարկային քաղաքականության թուլացումը։Վերջին ամսվա ընթացքում ռուբլին ակտիվորեն ամրապնդվում է մարտի սկզբի խուճապային վաճառքներից հետո․ միայն անցնող շաբաթվա մեջ դոլարն էժանացել է 9,4%-ով՝ հասնելով 76 ռուբլու, եվրոն՝ 11%-ով՝ հասնելով 82,7 ռուբլու, պահի տակ էլ նվազելով մինչեւ 71 ռուբլի եւ 77 ռուբլի համապատասխանաբար: Շատ առումներով դա ապահովվել էր պատմականորեն ցածր մակարդակներից շտկմամբ եւ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի դեմ սպասված պատժամիջոցներով, ասել է «Վելես կապիտա»-ի վերլուծաբան Ելենա Կոժուխովան։ՌԴ արժույթին զգալի օգնել է նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ գազի վճարումները ռուբլով դարձնելու որոշումը։ «Չնայած այս մեխանիզմը դեռեւս մշակման փուլում է եւ, ընդհանուր առմամբ, հանդիպել է եվրոպական երկրների դիմադրությանը, այնուամենայնիվ, ռուսաստանյան արժույթով միջազգային հաշվարկների մասնաբաժնի ավելացումը ներդրողների կողմից ընդունվեց ոգեւորությամբ, քանի որ հետագայում հայտարարություններ արվեցին ռուբլով վաճառվող արտահանվող ապրանքների ցուցակի հնարավոր ընդլայնման մասին»,- հավելել է փորձագետը։ 08.04.2022 | 10:31 Ռուբլու փոխարժեքի ձեւավորման նոր տրամաբանությունը եւ հետագա կանխատեսումները Միաժամանակ, ներքին շուկայում արտարժույթի նկատմամբ պահանջարկն այժմ զգալիորեն նվազել է։ «Փետրվարի վերջից ՌԴ առեւտրային հաշվեկշռի դրական սալդոն շատ ուժեղ աճել է, քանի որ ներմուծումը կտրուկ նվազել է Ռուսաստանի տնտեսության մեկուսացման սկզբից ի վեր, իսկ ահա արտահանումը` դեռ ոչ: Իր հերթին, արգելափակված է կապիտալի արտահանումն արտերկիր, սառեցված են ոչ ռեզիդենտների ակտիվները, սահմանված է բորսայում արժույթի ձեռքբերման 12%-անոց հարկ, ֆիզիկական անձանց արգելված է կանխիկ գումար գնել բանկերում, ապրանքների ներմուծումը մասամբ արգելված է կամ կասեցված ($220-280 մլրդ), զանգվածային զբոսաշրջությունը դեպի Եվրոպա փաստացի դադարեցված է ($10-20 մլրդ), երկրից չեն կարող հանվել շահաբաժիններ (տարեկան մոտ $150-160 մլրդ)»,- ասել է «Ֆինամ» ընկերության վերլուծաբան Ալեքսանդր Պոտավինը։ Ռուբլու փոխարժեքն այժմ դարձել է «ինքնին իր», ուստի դրա ներկայիս մակարդակը չի արտացոլում Ռուսաստանի տնտեսության վիճակը, իսկ դրա թուլացման ներուժը բավականին մեծ է, եթե ՌԴ Կենտրոնական բանկը հանի արգելքներն ու սահմանափակումներն արտարժութային գործարքների նկատմամբ, հավելել է մասնագետը։Ռուբլու աճի տեղ դեռեւս չկաՓետրվարին հիմնական տոկոսադրույքը մինչեւ 20% շտապ բարձրացնելու՝ Ռուսաստանի Բանկի որոշումն օգնեց ռուսաստանյան արժույթին, սակայն փոխարժեքի իջեցումը մինչեւ 17% լոկալ առումով բացասական է ռուբլու համար եւ կարող է դադարեցնել դրա ամրապնդումը, ասել է Կոժուխովան։ Բացի այդ, ռուբլին այժմ գտնվում է տեխնիկական կարեւոր ցուցանիշների վրա՝ ընթացիկ տարվա եւ անցած տարվա վերջի առավելագույնին մոտ՝ կախված առեւտրային հարթակից։ «Դոլարի՝ 70 ռուբլու մակարդակից ցածր ցուցանիշին կարելի է սպասել աշխարհաքաղաքական լարվածության նկատելի թուլացման դեպքում, սակայն այս պարագայում տեղի կունենա նաեւ ՌԴ Կենտրոնական բանկի քաղաքականության հետագա թուլացում, ինչը կսահմանափակի ռուբլու աճը»,- կարծում է Կոժուխովան։ «БКС мир инвестиций» ընկերության ներկայացուցիչ Վասիլի Կարպունինի խոսքով՝ փոխարժեքին թույլ չեն տա իջնել մեկ դոլարի դիմաց 65-70 ռուբլուց ցածր մակարդակի, քանի որ դա կվնասի արտահանման եկամուտներին եւ բյուջետային մուտքերին: Դրա համար Կենտրոնական բանկը սկսում է մեղմացնել արժութային վերահսկողության միջոցները։Եթե փոխարժեքն, այնուամենայնիվ, հասնի 70 ռուբլու մակարդակին, ապա դոլարը կարող է իջնել մինչեւ վերջին չորս տարվա նվազագույնի՝ 60,50 ռուբլու սահմանների, կարծում են «Վելես կապիտալ»-ում։ Իսկ ամերիկյան արժույթի՝ 100 ռուբլու աճի օգտին ազդանշանը կգա, երբ այն տեղակայվի 85 ռուբլուց բարձր մակարդակում, կարծում է Կոժուխովան։ Այս սցենարը հավանական է նավթի գների անկման, աշխարհաքաղաքական բարձր լարվածության պահպանման եւ արտաքին սահմանափակումների պատճառով ռուսաստանյան էներգակիրների մատակարարումների կրճատման դեպքում, պարզաբանել են փորձագետները: 05.04.2022 | 13:57 Ալֆա-բանկում ռուբլու արժեւորումը «շատ ժամանակավոր» են գնահատել Freedom Finance բանկի վերլուծաբանները նույնպես չեն ակնկալում, որ ռուբլու ամրապնդումը կլինի երկարաժամկետ ու նշանակալի։ «Դոլարի անկումը մինչեւ 70 ռուբլու եւ ավելի ցածր կարելի է անվանել բավականին սպեկուլյատիվ կանխատեսում։ Միջնաժամկետ հեռանկարում մենք հակված ենք ենթադրելու, որ փոխարժեքն ավելի շուտ կբարձրանա մինչեւ 100-110 ռուբլի, քան կամրապնդվի մինչեւ 60 ռուբլի սահմանում»,- հավելել են բանկի փորձագետները։Իսկ «Ֆինամ»-ում կարծում են, որ դոլարի վերադարձը մարտ ամսվա առավելագույն ցուցանիշներին տեղի կունենա մոտակա մեկուկես տարում։ «Արեւմուտքի կոշտ պատժամիջոցներն այժմեական չեն, սա երկարաժամկետ խաղ է: Եթե ժամանակի ընթացքում Ռուսաստանը սկսի ավելի քիչ արտադրել, ավելի քիչ ներմուծել, իսկ տնտեսությունը ողողվի փողով՝ տուժած ճյուղերին, ընկերություններին, բանկերին եւ բնակչությանն աջակցելու համար, ապա ռուբլու փոխարժեքը նկատելիորեն կթուլանա՝ ՀՆԱ-ի անկմանը եւ շրջանառության մեջ գտնվող փողի աճին համամասնորեն»,- եզրափակել է Պոտավինը։ Tweet Դիտում՝ 11195