Արտահերթ նիստ ՌԴ ԿԲ-ում․ տոկոսադրույքը բարձրացվել է մինչեւ ռեկորդային 20%
28.02.2022 | 13:22 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ vladtime.ru

Ինչպես պարզաբանել են ԿԲ-ում, հիմնական տոկոսադրույքի կտրուկ աճը կհանգեցնի ռուսաստանյան բանկերում ավանդների տոկոսադրույքների նույնքան լուրջ աճի, ինչը պետք է փոխհատուցի ավանդատուներին «դեվալվացիոն եւ գնաճային ավելացող ռիսկերը»:
Կարգավորիչն այս քայլին է դիմել արտահերթ նիստի ժամանակ՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության հետեւանքով շուկաների փլուզման ու ռուսաստանյան խոշոր բանկերի եւ, ինչն ավելի կարեւոր է, հենց Կենտրոնական բանկի դեմ պատժամիջոցների կիրառման ֆոնին:
Ավանդաբար տոկոսադրույքին նվիրված նիստը պետք է կայանար մարտի 18-ին։ Վերջին անգամ Կենտրոնական բանկը տոկոսադրույքի վերաբերյալ արտահերթ որոշում էր կայացրել 2014 թվականի դեկտեմբերին․ այն ժամանակ կեսգիշերից հետո ռուբլու փլուզման ֆոնին նա հայտարարեց տոկոսադրույքը 10,5-ից մինչեւ 17% բարձրացնելու մասին: Հիմնական տոկոսադրույքի նոր ցուցանիշը՝ 20%, բացարձակ ռեկորդ է Ռուսաստանի պատմության մեջ։
Կենտրոնական բանկը մտադիր է ապագայում փոխել հիմնական տոկոսադրույքը՝ «ելնելով արտաքին եւ ներքին պայմաններից եկող ռիսկերի գնահատումից», ինչպես նաեւ ֆինանսական շուկաների արձագանքից այդ սպառնալիքներին՝ հաշվի առնելով «գնաճի փաստացի եւ սպասվող դինամիկան»,- ասված է հայտարարության մեջ։ Ժամը 16:00-ին նախատեսված է Ռուսաստանի Բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինայի ելույթը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: