Վոլոդինն առաջարկում է ընդլայնել ռուբլով արտահանվող ապրանքների ցանկը
30.03.2022 | 11:29 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://arbuztoday.ru/

«Եվրոպական պետություններն ունեն բոլոր շուկայական հնարավորությունները ռուբլով վճարելու համար։ Սրա մեջ ոչ մի ողբերգություն չկա։ Շատ ավելի վատ է, երբ կա գումար, բայց չկա ապրանք։ Եթե ուզում եք գազ ստանալ, ռուբլի փնտրեք»,- այսօր գրել է նա Telegram-ի իր ալիքում։
«Ավելին, ճիշտ կլինի, որտեղ մեր երկրին ձեռնտու է, ընդլայնել ռուբլով արտահանվող ապրանքների ցանկը՝ պարարտանյութեր, հացահատիկ, նավթ, յուղ, ածուխ, մետաղներ, փայտանյութ»,- Վոլոդինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:
Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ճիշտ որոշում է կայացրել՝ ոչ բարեկամական երկրներին գազի մատակարարումների դիմաց վճարումները ռուբլով փոխանցելու վերաբերյալ։ «Պետդումայի պատգամավորներն աջակցում են այս որոշմանը»,- հավելել է Վոլոդինը։
Պետդումայի խոսնակը նաեւ ընդգծել է, որ եվրոպացի քաղաքական գործիչները պետք է «վերջացնեն խոսակցությունները, դադարեցնեն արդարացումներ փնտրել, թե ինչու իրենց երկրները չեն կարող վճարել ռուբլով»։ «Հենց իրենք են ամեն ինչ արել դոլարի եւ եվրոյի նկատմամբ վստահությունը խաթարելու համար, որպեսզի Ռուսաստանը հրաժարվի փոխադարձ հաշվարկներից այդ արժույթներով»,- ասել է նա։
«Այս կապակցությամբ դիմում եմ ոչ բարեկամական երկրների ազգային խորհրդարանների գործընկերներին։ Ավելի լուրջ վերաբերվեք ռուբլով փոխադարձ հաշվարկների հարցին։ Փորձելով պատժամիջոցների քաղաքականությամբ մեկուսացնել մեզ, դուք մեկուսացրել եք ձեզ։ Պետք է պատասխանատվություն կրեք ձեր կայացրած որոշումների համար»,- եզրափակել է Վոլոդինը։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: