Թբիլիսին անհեթեթ է որակել Կիեւի մեղադրանքը ՌԴ-ի օգտին մաքսանենգության մեջ

05.04.2022 | 09:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իրինա Վերեշչուկ #Վրաստան #մեղադրանք
Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկի, ինչպես նաեւ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության հայտարարություններն այն մասին, թե իբր Վրաստանը փորձում է օգնել Ռուսաստանին մաքսանենգ ճանապարհով ՌԴ հասցնել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները, անհիմն են եւ անհեթեթ։

«Վրաստանի ֆինանսների նախարարությունն արձագանքում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության եւ փոխվարչապետ Իրինա Վերեշչուկի հայտարարություններին, որ Վրաստանի քաղաքական ղեկավարությունը համաձայնեցրել է Ռուսաստանի հետ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների մաքսանենգ ճանապարհով տեղափոխումը Վրաստանի տարածքով, եւ նշում է, որ սա ամենեւին չհիմնավորված եւ անհեթեթ մեղադրանք է»,- ասված է հայտարարության մեջ։

Ինչպես նշել են գերատեսչությունում, Վրաստանը բոլոր անցակետերում իրականացնում է ապրանքների խիստ վերահսկողություն՝ արեւմտյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման առաջին իսկ օրվանից։ Ֆինանսների նախարարությունը հավելել է, որ ռազմական եւ երկակի նշանակության ցանկացած ապրանք ենթարկվում է մանրակրկիտ ստուգման։

Ավելի վաղ Իրինա Վերեշչուկը վրացական «Ֆորմուլա» հեռուստաալիքին տված հարցազրույցում, վկայակոչելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը, հայտարարել էր, որ Թբիլիսին եւ Մոսկվան իբր բանակցում են զենքի տեղափոխման «մաքսանենգ ճանապարհի» շուրջ։



Իր հերթին, Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին այս հայտարարությունը սուտ է անվանել։ «Պարզ ասած՝ սուտ է։ Գործընկեր երկրի կողմից նման ապատեղեկատվությունը, հատկապես այս պայմաններում, միանգամայն անընդունելի է»,- գրել է նա Twitter սոցիալական ցանցում։
Դիտում՝ 2795
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW