ՌԴ-ն եվրապարտատոմսերով կատարել է ավելի քան $300 մլն-ի պարտավորությունները

01.04.2022 | 09:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՌԴ #եվրապարտատոմսեր #պարտավորություններ
Ռուսաստանի ֆինանսների նախարարությունն ամբողջությամբ կատարել է 2030 թվականին մարման ժամկետով եվրապարտատոմսերի մասով իր պարտավորությունները։

«Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 2030 թվականին մարման վերջնական ժամկետով ՌԴ արտաքին պարտատոմսային փոխառություններով պարտատոմսերի մասով արժեկտրոնային եկամուտի եւ հիմնական պարտքի մասնակի մարման $329,2 միլիոն ընդհանուր գումարի միջոցները ստացվել են եվապարտատոմսերի վճարային գործակալի կողմից (The Bank of New York Mellon)։

Այսպիսով, Ռուսաստանի Դաշնության պետական արժեթղթերի սպասարկման պարտավորությունները Ռուսաստանի ֆինանսների նախարարության կողմից ամբողջությամբ կատարվել են՝ եվրապարտատոմսերի թողարկման փաստաթղթերի համաձայն»,- նշված է նախարարության կայքում։

Ավելի վաղ Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը տեղեկացրել էր, որ 2023 եւ 2043 թվականներին մարվող ՌԴ արտաքին պարտատոմսային փոխառություններով պարտատոմսերի մասով արժեկտրոնային եկամուտի վճարումների հանձնարարականը $117,2 միլիոն ընդհանուր գումարի չափով` մարտի 14-ին ուղարկված օտարերկրյա թղթակից բանկին, կատարված է։

Հիշեցնենք, որ մարտի կեսին Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հայտարարություն էր տարածել` զգուշացնելով, որ Ռուսաստանի կողմից դոլարային պարտատոմսերի տոկոսների ռուբլով վճարումը կնշանակի դեֆոլտ։



Վերջերս ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել էր, որ Ռուսաստանն ունի մեխանիզմ, որը թույլ է տալիս ցանկացած պարագայում կատարել արտաքին պարտքերի գծով իր պարտավորությունները։

«Առաջինը՝ մենք արդեն երկու վճարում ենք կատարել արտարժույթով, եւ այդ վճարումները կատարվել են մեր արտարժութային հաշիվներից, որոնք սահմանափակումների տակ են։ Երկրորդը, եթե մեզ խանգարեն օգտագործել այդ մեխանիզմն, ապա ընդունված ընթացակարգի համաձայն, մենք մեր վարկատուներին կփոխանցենք ռուսաստանյան դեպոզիտարիայում ռուբլով բացված հաշիվներին»,- մարտի 25-ին նշել էր Անտոն Սիլուանովը։
Դիտում՝ 2511
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW