Պեսկովը պարզաբանել է Աբրամովիչի կարգավիճակը Ուկրաինայի հետ բանակցություններում

29.03.2022 | 15:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Դմիտրի Պեսկով #Ռոման Աբրամովիչ #բանակցություններ
Գործարար Ռոման Աբրամովիչը Ստամբուլում ընթացող բանակցություններում ռուսաստանյան պատվիրակության պաշտոնական անդամ չէ, սակայն դրանց ներկա է Ռուսաստանի կողմից, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռոման Աբրամովիչը ներգրավված է ռուսաստանյան եւ ուկրաինական կողմերի միջեւ որոշակի շփումների ապահովման գործում, եւ նա պատվիրակության պաշտոնական անդամ չէ։ Դուք գիտեք, որ մեր պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, այնուամենայնիվ մեր կողմից Աբրամովիչը ներկա է բանակցությունների սեղանի շուրջ»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում RBC-ն։

Նա հավելել է, որ Աբրամովիչի մասնակցության համար երկուստեք հավանություն կա։ Պեսկովն ավելի վաղ հայտնել էր, որ գործարարը նախնական փուլում ներգրավված է եղել բանակցային գործընթացում։



Այսօր Ստամբուլում մեկնարկել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու եւ Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիայի երկկողմ հանդիպումը:

Բանակցություններն ընթանում են Թուրքիայի ղեկավարի նստավայրում՝ Դոլմաբահչեում։ Դահլիճում ներկա է նաեւ Ռոման Աբրամովիչը։
Դիտում՝ 2983
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW