Ստամբուլում սկսվել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու եւ Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիայի երկկողմ հանդիպումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։Բանակցություններն ընթանում են Թուրքիայի ղեկավարի նստավայրում՝ Դոլմաբահչեում։ Դահլիճում ներկա է նաեւ ռուսաստանցի գործարար Ռոման Աբրամովիչը։Հիշեցնենք, որ նախօրեին Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրավիճակին մոտ կանգնած աղբյուրները, հայտնել էր, որ միլիարդատեր Ռոման Աբրամովիչի մոտ Ուկրաինա կատարած այցից եւ Մոսկվայի ու Կիեւի միջեւ բանակցությունների կազմակերպմանը մասնակցելուց հետո թունավորման նշանների նման ախտանիշներ են առաջացել։ 28.03.2022 | 20:15 WSJ-ն հայտնել է Աբրամովիչի թունավորման նշանների մասին Կիեւ կատարած այցից հետո Պարբերականի տվյալներով՝ Աբրամովիչի եւ ուկրաինական կողմից բանակցային խմբի երկու անդամների մոտ առաջացել է աչքերի կարմրություն, արցունքաբերություն, դեմքի եւ ձեռքերի մաշկի կլեպ։ Tweet Դիտում՝ 3289