Ռուսաստանից ՏՏ մասնագետների հեռանալու երկրորդ ալիքը տեղի կունենա ապրիլին. ոլորտի 70-ից մինչեւ 100 հազար ներկայացուցիչներ կլքեն երկիրը, կարծում է Էլեկտրոնային հաղորդակցությունների ռուսաստանյան ասոցիացիայի ղեկավար Սերգեյ Պլուգոտարենկոն, հաղորդում է Banki.ru-ն։«Առաջին ալիքը՝ 50-70 հազար մարդ, արդեն հեռացել է»,- ասել է Պլուգոտարենկոն։ Նրա խոսքով՝ երկրորդ ալիքը զսպում են ՌԴ-ից թանկ տոմսերը, արտասահմանում բնակարանների գների թանկացումը, ինչպես նաեւ արտերկիր դրամական փոխանցումների հետ կապված դժվարությունները:Պլուգոտարենկոն նշել է, որ ասոցիացիան պատրաստ է առաջարկել մի շարք միջոցներ, որոնք կօգնեն նվազեցնել մասնագետների արտահոսքը. ՏՏ արհմիության ստեղծում, հատուկ միջոցառումների անցկացում, որտեղ ՏՏ մասնագետները կկարողանան քննարկել ոլորտի խնդիրները եւ ՏՏ համայնքի շրջանում տեղեկատվական արշավի կազմակերպում: 16.03.2022 | 19:57 Forbes-ի տվյալներով՝ «Յանդեքս»-ի մոտ 100 աշխատակիցներ տեղափոխվել են Հայաստան «Մտահղացում կա մեկնել ցանկացողներին ռելոկացիա առաջարկել մի շարք երկրներ, որոնց հետ մենք պայմանագրեր ունենք։ Օրինակ՝ Հայաստանը, Ղազախստանը, Չինաստանը։ Եկեք մտածենք այդ մասին, պայմանավորվենք նրանց հետ եւ առաջարկենք ռելոկացիայի ճիշտ եւ հասկանալի կանոններ՝ պահմանելով կապը հայրենիքի հետ»,- հավելել է Պլուգոտարենկոն։Նա նաեւ ասել է, որ պետք է դառնալ միջազգային խաղացողներ. այժմ ՏՏ ընկերություններն ուժեղ չեն լինի, եթե սահմանափակվեն ռուսաստանյան շուկայով, պետք է մտածել միջազգային շուկայի մասին, այդ թվում՝ Արեւելքում։ Tweet Դիտում՝ 6559