Ինչպես պարզել է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը, ուկրաինական իրադարձությունների մեկնարկից հետո «Յանդեքս» ընկերության մոտ 100 աշխատակիցներ տեղափոխվել են Հայաստան։«Յանդեքս»-ի ներկայացուցիչը Forbes-ին պատմել է, որ Երեւանում վաղուց գործում է Yandex.Taxi ծառայության գրասենյակը, իսկ այժմ աշխատակիցները փնտրում են լրացուցիչ քովորքինգ մոտ 80 հոգու համար, որպեսզի հնարավորություն ունենան աշխատել մեկ տարածքում։Նրա խոսքով՝ ընկերությունն ունի հեռավար աշխատելու հնարավորություն, ուստի աշխատակիցների մի մասը մեկնել է Հայաստան, Իսրայել, Թուրքիա եւ այլ երկրներ։ Այժմ Երեւանում հեռավար աշխատող մոտ 100 աշխատակից կա, նշել են ընկերությունում։ Tweet Դիտում՝ 10446