Հարցված ռուսաստանցիների 42%-ը կարծում է, որ ռուսաստանյան շուկան լքած արեւմտյան ընկերությունների մեծ մասը կվերադառնա մեկ տարվա ընթացքում։Եվս 26%-ը վստահ է, որ գործընթացը կտեւի երեքից հինգ տարի, նշվում է Synergy համալսարանի հետազոտության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։24%-ի կարծիքով՝ արեւմտյան ընկերությունները Ռուսաստան կվերադառնան մոտ հինգից տասը տարի հետո։ Հարցվածների 8%-ն ընդհանրապես չի ակնկալում դրանց վերադարձը։Քաղաքացիների 36%-ը կարծում է, որ Ռուսաստանից մի շարք արտասահմանյան ընկերությունների հեռանալը դրական կանդրադառնա տեղական տնտեսության վրա, իսկ 24%-ը բացասական հետեւանքներ է ակնկալում։ Ռուսաստանցիների 40%-ի կարծիքով՝ արտասահմանյան ապրանքանիշերի զանգվածային արտահոսքը էական ազդեցություն չի ունենա Ռուսաստանի տնտեսական իրավիճակի վրա։Հետազոտության մասնակիցները, ովքեր չեզոք կամ լավատեսորեն են տրամադրված Ռուսաստանից արեւմտյան ընկերությունների հեռանալու հարցում, նշել են ստեղծված իրավիճակի առավելությունները:Այսպես, 43%-ը նշել է, որ դա կնվազեցնի Ռուսաստանի կախվածությունը արտասահմանյան արտադրողներից, 23%-ը՝ կազատի երկիրն Արեւմուտքի քաղաքականության վրա կենտրոնանալու անհրաժեշտությունից, 18%-ը՝ կխթանի տեղական բիզնեսի զարգացումը, 4%-ը՝ աշխատատեղեր կազատի ռուսաստանյան մասնագետների համար, 12%-ը՝ դժվարացել է պատասխանել։ 18.03.2022 | 14:22 McDonald's-ի փոխարեն ՌԴ-ում կարող է հայտնվել թուրքական Chitir Chicken ցանցը Հարցվածների 58%-ը կարծում է, որ ռուսաստանյան գործարարները կկարողանան ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ փոխարինել ռուսաստանյան շուկան լքած արտասահմանյան ապրանքանիշերը։Հարցվածների 42%-ի կարծիքով՝ ռուսաստանյան գործարարները միայն մասամբ կկարողանան դա անել։ Բացի տեղական ընկերություններից, ազատված տեղերը կզբաղեցնեն չինական ապրանքանիշերը. այսպես է պատասխանել հարցվածների 47%-ը, հնդկականը՝ 25%-ը, թուրքականը՝ 19%-ը, ԱՊՀ երկրների ընկերությունները՝ 9%-ը։ Tweet Դիտում՝ 4289